Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Երկհարկանի քարուքանդ շենքին նոր կյանք տալու համար՝ 32 մլն, ՇՊՀ-ի բուֆետի համար՝ 25 մլն (լուսանկարներ)


gagik hambaryan shph

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել՝ «Ու՞ր են գնում Շիրակի Պետհամալսարանի գումարները» վերնագրով:

Քաղաքագետը մասնավորապես գրել է.

«Հոկտեմբերի 1-ին հանրապետության երկրորդ քաղաքը տոնում էր «Գյումրու օր»-ը: Տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ Պիոներ պալատի՝  Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությունը: Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան, թե որքա՞ն է ծախսվել այդ կիսաքանդ շինությունը վերականգնելու համար, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը պատասխանել էր. «32 միլիոն դրամ.» (լուսանկար)

gyumri
Ակամայից հիշեցի Շիրակի Մայր ԲՈՒՀ-ում ակտիվ ընթացող շինարարությունը և այն գումարները, որոնք ծախսվում են այդ ամենի վրա: Օրինակ՝ ԲՈՒՀ-ի բուֆետի թեթև վերանորոգման համար համալսարանի բյուջեից ծախսվել է 25 միլիոն դրամ, իսկ դահլիճի վերանորոգման համար՝ 100 միլիոնից ավել դրամ (լուսանկարներ)…

gyumri 1 hamalsaran

Հետաքրքիր է ստացվում… Երկհարկանի քարուքանդ եղած շենքին նոր կյանք տալու համար Գյումրու քաղաքապետարանը ծախսում է ընդամենը 32 միլիոն դրամ, իսկ փոքրիկ բուֆետի վերանորոգման համար ծախսվում է 25 միլիոն դրամ…

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ…»,-գրել է քաղաքագետը: