Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Չեխիան Ադրբեջանին զենք է վաճառում, իսկ մենք կենացաճառերի վրա ենք փողը մսխում. Աշոտ Գրիգորյան


ashot grigoryan

Օրերս Ադրբեջանում անցկացված ադրբեջանա-թուրքական զորավարժությունների ժամանակ ցուցադրվեցին չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ և RM-70 ՀԿՌՀ-ներ:

Չեխիայի կողմից Ադրբեջանին ուղիղ կամ միջնորդավորված մահաբեր զինատեսակների վաճառքի վերաբերյալ NEWSPRESS.amը զրուցեց Սլովակիայում Եվրոպական հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:

-Պարո′ն Գրիգորյան, ի՞նչը ստիպեց Չեխիային գնալ այդ քայլին` զենք վաճառել Ադրբեջանին. կարծես թե Հայաստանի և Չեխիայի հարաբերություններն այդքան էլ վատ չեն:

-Չեխոսլովակիայի փլուզումից հետո Սլովակիան մնաց Հայաստանի Հանրապետությանը բարեկամ երկիր, իսկ Չեխիայի հարցում մենք կարծես լուրջ խնդիրներ ունենք:

Այո, ճիշտ եք ասում: Սլովակիան, շնորհիվ մեր կողմից կազմակերպված համագործակցության, Հայաստան առաքեց այն նշանավոր հայտնի ՍՈՒ 25 ռմբակոծիչները, որոնք առ այսօր մեր ռազմական օդագնացության փառքն են հանդիսանում, ինչպես նաև հսկայական քանակության ռազմական տեխնիկա տրամադրեց: Գաղտնիք չէ, որ այդ բոլոր գործարքները կազմակերպվել է իմ կողմից, որի հետևանքով ես լուրջ հարվածներ եմ ստացել ադրբեջանական լոբբիստների կողմից: Ինձ համար ցավալի է, որ վերջին 3-4 տարիներին Չեխիան ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել՝ չնայած երկիրը և ժողովուրդը բացառապես հայամետ են:

Երկու-երեք տարի առաջ Չեխիայի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձաժողովն ընդունեց մի բանաձև, որով նա ամբողջովին իր պաշտպանությունն էր հայտնում Ադրբեջանին Արցախի հարցում: Այս խայտառակ բանաձևի մասին մենք տեղեկություն ստանալուն պես դիմեցինք Չեխիայի ազգային խորհրդի ղեկավարությանը և մեր կատարած ակտիվ աշխատանքի արդյունքում ստացանք հստակ պատասխան, որ արտաքին կապերի հանձնաժողովի բանաձևը չի սատարվելու Չեխիայի ազգային խորհրդում: Այնուհետև, շատերը կհիշեն, որ ԵՀՄՖ-ն Պրահայում կազմակերպեց կոնֆերանս` նվիրված Հայոց ցեղասպանությանը, և որին մասնակցեցին նաև չեխ սենատորներ: Դրա արդյունքում մենք շարունակեցինք ինտենսիվ հարաբերությունները նաև սլովակ հայտնի քաղաքական գործիչների օգնությամբ ու մեր մասն ունեցանք Չեխիայի ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում:

Ադրբեջանի դեսպանը և դեսպանատունը Չեխիայում բավականին ակտիվ են աշխատում: Մեզ հաջողվել է Սլովակիայում նրանց ակտիվությունը զրոյացնել՝ չունենալով Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությունն այդ հարցում, սակայն չկարողացանք նույն արդյունքն ապահովել նաև Չեխիայում:

-Իսկ ինչպե՞ս է իրեն դրսևորում Չեխիայում Հայաստանի դեսպանը:

-Ցավով պիտի նշեմ, որ բազմիցս խոսել ենք Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի խայտառակ թույլ աշխատանքների մասին: Բարձրաձայնել ենք, որ այդ, այսպես կոչված, «դիվանագետն» ավելի շուտ «մեծ հաջողության» է հասնում կոմերցիոն գործունեության ոլորտում` Չեխիայում տեղավորելով հայ մեծահարուստ պաշտոնյաների կապիտալը և զրոյական արդյունք՝ չեխ-հայկական դիվանագիտության մեջ:

Եվ ահա նման վարքագծի արդյունքում ստացված խայտառակ փաստը՝ Չեխիան գերհզոր, ժամանակակից ռազմական շարժական համակարգեր է վաճառել Ադրբեջանին: Այդ համակարգերը շատ մեծ նշանակություն կարող են ունենալ Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու դեպքում, քանի որ դրանք նախատեսված են հատկապես բարդ լեռնագրության պայմաններում օգտագործելու համար: Իսկապես, այդ ռազմական տեխնիկայի պակասն ադրբեջանական բանակն ուներ, ինչպես նաև հայկական բանակն ունի, և, ցավոք, նրանց հաջողվել է պակասը լրացնել:

Մեր փորձից ելնելով կարող եմ ասել, որ նման գործարքների դեմն առնելը հնարավոր էր: Ավելին՝ եթե դեսպանի հնարավորությունների պակասը թույլ չէր տալիս դրա դեմն առնել, ընդամենը հարկավոր էր դիմել հայ լոբբիստական կառույցներին, կոնկրետ՝ Ֆորումին: Ցավալի է, որ ոչ միայն նման համագործակցություն երազել անգամ չենք կարող, այլև ունենք ստույգ տեղեկություն, որ դեսպանը Սլովակիայում աշխատում է Ֆորումի դեմ:

-Պարո′ն Գրիգորյան, ինչի՞ մասին է խոսքը, իսկապես ունե՞ք այդպիսի փաստեր:

-Այո, վերջերս ինձ դիմեցին Սլովակիայում ՌԴ դեսպանը և հետո դեսպանի տեղակալը՝ հայտնելով, որ Հայաստանի դեսպանը Չեխիայում և Սլովակիայում հատուկ դիմել է ռուսներին` Աշոտ Գրիգորյանի հետ չհամագործակցելու խնդրանքով:

Ե′վ դեսպանը, և′ տեղակալը խիստ զարմացած էին նման պահվածքից, և նրանց տված պատասխանն ինձ համար գոհացուցիչ էր՝ Գրիգորյանը համագործակցում է մեզ հետ՝ հանուն հայկական շահերի, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և մենք ինքներս շատ արդյունավետ համագործակցում ենք մեր գործընկերոջ հետ:

ՌԴ դեսպանը նաև դիմեց ինձ` հնարավորության դեպքում կարողանամ կասեցնել Սլովակիայում իմ դեմ ՀՀ դեսպանի կողմից հրահրված ոտնձգությունները:

 

-Հնարավոր չէ՞ իրավիճակը Չեխիայում շտկել:

-Իհարկե, հնարավոր է: Պատկերացնում եք, Չեխոսլովակիան, որը միշտ հարգանքով է վերաբերվել Խորհրդային ժամանակներում հայ մշակույթին և պատմությանը, հանկարծ փլուզումից հետո՝ այսօր, Սլովակիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները տասնապատիկ ավելի զարգացած են, իսկ Չեխիայի կողմից՝ ճիշտ հակառակը: Բնական է, որ նման իրավիճակներ մենք ունենք նաև այլ տարածաշրջաններում:

Սա ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի «փայլուն» խայտառակությունն է և ոչ արհեստավարժ գործունեության արդյունքը: Արդեն վերջին հույսը մարեց: Երկրի նախագահը վերջապես խոհեմություն կունենա և կփոխի իր խայտառակ վերաբերմունքը դեսպաններ ընտրելու և արտգործնախարարի նման անփառունակ գործունեությունը կասեցնելու հարցում:

Մնում է, որ վերջին 10 տարվա ընթացքում սփյուռքահայ լոբբիստական կազմակերպությունների ղեկավարները շարունակեն իրենց վրա վերցրած գործը և շտկեն այն ահավոր բացերը, որոնք ունի ՀՀ ԱԳՆ-ն` ի դեմս նախարար Նալբանդյանի: Այլ լուծում այս պահին չենք տեսնում:

Ի դեպ, մեր բանակին հազարապատիկ ավելի օգնած կլինեինք, եթե համատեղ գործունեության արդյունքում կասեցնեինք Չեխիայի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը:

Գոնե այսօր պետք է ունենալ այնքան հայրենասիրություն, որ թույլ չտանք այդ համագործակցության զարգացումը:

-Վերջերս Հայաստանում կայացավ Հայաստան-Սփյուռք համաժողովը: Դուք ի՞նչ կարծիք ունեք համաժողովի վերաբերյալ:

-Հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ էր հետապնդում Հայաստան-Սփյուռք համագումարը, որի վրա բյուջեից մսխվեցին հսկայական գումարներ, այսինքն՝ վճարվեց ժողովրդի գրպանից կորզած գումարներով: Ասեմ ավելին՝ ժողովրդից հավաքում են հազարական դրամներ՝ Պաշտպանության նախարարությանն իբրև թե օգնություն ցուցաբերելու համար, սակայն բազմակի անգամ ավելի գումարներ մսխվում են՝ համագումարում  կենացաճառեր հիշեցնող ելույթներ ներկայացնող հարյուրավոր դատարկախոս սփյուռքահայերին ֆինանսավորելու համար: