Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է


erasht

Վերջին 10-ամյակում Հայաստանում սրվել է ոռոգման ջրի, ընդհանրապես ջրային ռեսուրների խնդիրը: Կամաց-կամաց ոռոգման ջրի ծավալները սկսեցին նվազել` մշակովի հողատարածքների կրճատման ֆոնին: Եթե մշակովի տարածքները կրճատվել են, իսկ դրանք իրոք կրճատվել են, ապա ոռոգման ջուրը պետք է ավելցուկ գրանցեր, սակայն ոչ:

2017թ. ոռոգման ոլորտում վիճակն աղետալի էր, և հաջորդ տարի, ունենալով վերջին տարիների փորձը, որևէ դրական փոփոխություն չի սպասվում:

Նախ վերջին տարիներին այն ջրամբարները` մոտ 90, որոնք նախատեսված են ոռոգում ապահովելու համար, չեն լցվում՝ տարբեր պատճառներով: Որոշ պաշտոնյաներ, նաև փորձագետներ, ջրամբարների խնդիրն արդեն մի քանի տարի է, ինչ փորձում են բացատրել այսպես՝ անձրև չեկավ ձյան շերտի վրա, հալոցք չառաջացավ, և ջրամբարները չլցվեցին:

Իհարկե, մոռանում են նշել, որ Հայաստանում խոշոր ջրամբարներից դուրս եկող ջրագծերի և ջրանցքների վրա ՀԷԿ-եր են կառուցված, որոնք աղետալի վիճակ են ստեղծում ոռոգման համար:

ՀԷԿ-երը պետք է աշխատեն այն ժամանակ, երբ գյուղատնտեսությունն ակտիվ չէ, կամ գյուղմշակության սեզոնին նախապատվություն տալ ոռոգմանը, հետո ՀԷԿ-երին: Սակայն, ինչպես ցույց է տվել ՀԷԿ-երի գործունեությունը, ՀՀ-ում գրեթե բոլոր ՀԷԿ-երը նախ իրենց ծառն են ջրում, հետո ջուր տալիս են ոռոգմանը, եթե իհարկե ջուր մնում է և ցանկություն լինում է ջուր տալ:

Նաև քննարկվում է, որ գետերի վրա մի քանի ՀԷԿ-ը չի վնասում գետերի էկոհամակարգին և խողովակներից դուրս գալուց հետո այն չի կորցնում ոչ քանակական, ոչ էլ որակական հատկանիշները:

Նշենք, որ այն գետերի և ջրատարների վրա, որտեղ ՀԷԿ-եր են կառուցված, ջուրը նվազել է, հաճախ նաև՝ գետերը ցամաքել: Ինչ վերաբերում է ջրի որակական հատկանիշներին՝ ջրի որակի մոնիթորինգ իրականում չի կատարվում. չմոռանանք, որ խմելու ջրի հոսքերի վրա ևս ՀԷԿ-եր կան կառուցված:

Վերադառանք ջրամբարների չլցվածության խնդրին: ՀԷԿ-երի արտադրած էլէներգիան ՀԷՑ-ը պարտավոր է գնել, որոշ խոսակցություններ կան, որ ՀԷՑ-ը փորձում է այս բեռը «թոթափել», սակայն ոլորտում դեռևս կայուն առքուվաճառք է:

Իսկ ջրամբարների ջուրն օգտագործվում է գերշահույթ ստանալու համար և հիմնական պատճառն այդ է, որ «տարին երաշտային է», և «ջրամբարները չեն լցվում», ոչ թե ջրամբարները չեն լցվում, այլ ջրամբարների ջուրն օգտագործվում է ՀԷԿ-երն աշխատեցնելու համար:

Բացի այդ, ջրային տնտեսության ոլորտում կա կառավարման և համակարգված աշխատելու խնդիր, նաև՝ մասնագետների: Մի ժամանակ, երբ ՋրՊետԿոմ-ը գտնվում է Տարածքային կառավարման նախարարության կազմի մեջ (ի դեպ, անհասկանալի նախարարություն` է′լ ավելի անհասկանալի ֆունկցիաներով), ապա ոլորտում արտաշատցիների հավաքատեղի էր. նախարարը Հովիկ Աբրահամյանն էր, իսկ այժմ, երբ այս կառույցը ղեկավարում է Արսեն Հարությունյանը, ոլորտում տեր ու տնօրենը «գազավիկներն» են, ովքեր ջրից հասկանում են այնքան, ինչքան գազից. գործում է միայն ոլորտից փող քամելու սկզբունքը:

Կա նաև ջրային կորուստների խնդիր, որն այդպես էլ ուսումնասիրված չէ հիմովին, թե որքան է այն իրականում կազմում: Բացի այդ, Արարատյան դաշտի արտեզյան ավազանն է կրճատվել, և չի բացառվում, որ լեռներից ջրերի հոսքն ուղղվում է դեպի ավազան՝ այն լրացնելու համար. բնությունը փորձում է վերականգնել մարդածին վնասները:

Եվ իհարկե, կա կլիմայի փոփոխության խնդիրը, որը, սակայն, Հայաստանում մարդկային գործոնով պայմանավորված, բարձրացել է:

Նոր ջրամբարների խնդիրը. եթե ջրամբարները չեն լցվում, ինչպես պնդում են, այդ դեպքում ո՞ւմ է պետք միլիոնավոր դոլարների վարկը, որպեսզի նոր ջրամբար կառուցեն: Պարզ է, որ ճարպիկները պետության արտաքին պարտքի հաշվին փորձում են հարստանալ, և այստեղ խոսքը գյուղացիների կյանքը թեթևացնելու մասին չէ, ոռոգում ապահովելու մասին է:

Ուղղակի ծիծաղելի է, պարզապես ճարպիկները փորձում են փող աշխատել:

Այդքանը:

Իսկ այն, որ գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում, ոռոգման ջուր չկա, և աղետալի վիճակի է այս առումով, որ ջրամբարները դատարակում են ՀԷԿ-երի համար, անհետաքրքիր է և, հարցով մտահոգ կառույց չկա:

Չմոռանանք, թե ինչպես այս և նախընթաց տարիներին վարվեցին Սևանի հետ. միայն ոմանց քմահաճույքները բավարարելու համար լճից, որը խոշորագույն քաղցրահամ ջրի ռեզերվուարն է, անխնա դատարկեցին մի քանի օրում՝ անունը դնելով ոռոգման ապահովություն: Թե մի քանի օրում ինչպես էին տարվա ոռոգումը ապահովելու, մնաց անհայտ:

Ջուրը դարձել է էներգետիկ ռեսուրս միայն և այն, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն գյուղնախարարության կազմում չէ, որտեղ, ըստ ամենայնի, պետք է լիներ, այլ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, արդեն խոսում է այն մասին, թե ոռոգման ջրից ինչ ակնկալիքներ ունի երկիրը. ոչ թե գյուղատնտեսություն, այլ ջրավաճառություն:

Գոհար Ստեփանյան