Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Վլադիմիր Գասպարյանը՝ պաշտոնը Վանո Սիրադեղյանին զիջելու մասին


vladimir gasparyan vano siradeghyan

Ես չե՞մ ասել, որ 60 տարով եմ գալու: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե օրակարգ է բերվում իր մնալու-չմնալու հարցը:

Խոսելով այն մասին, թե սոցցանցերում պահանջում են Վանո Սիրադեղյանի վերադարձը՝ ոստիկանապետի պաշտոնում, Գասպարյանը նշեց. «Ես Վանո Սիրադեղյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, նա իմ ընկերն է եղել ու շարունակում է մնալ, նա իմ ավագ ընկերն է եղել: Իսկ դրանք մարդկանց կարծիքներն են: Մեկն էլ ուզում է, ասենք, Օսիպովը գա»:

Հարցին, թե ինքը պատրա՞ստ է իր տեղը զիջել ընկերոջը, Գասպարյանը պատասխանեց, որ իր տեղը պատրաստ է զիջել երիտասարդներին. «Մենք արդեն ծերուկներ ենք»,- ասաց նա: