Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Հաջորդ ընտրությունները` առանց հինգ հազար դրամների


hh dram

Տգետ, անմշակույթ և անուս մարդուն հեշտ է կառավարել, իսկ եթե դրան գումարվում է նաև հոգևոր մոլեռանդությունը, ապա նման ժողովրդին անդունդը գլորելու համար անգամ 5000 դրամ տալ պետք չէ:

Վերջին շրջանում դպրոցներն օպտիմալացրին ու փակեցին. աննախադեպ իրադարձություն էր, որ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի դպրոցի աշակերտները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց և կառավարությունից պահանջում էին իրենց Սահմանադրական՝ կրթություն ստանալու իրավունքը: Թվում է՝ անգամ ՀՀ Սահմանադրությունն իրագործելու համար քայլ առ քայլ նոր սերունդը պետք է այն վաստակի:

Երբ հետ ենք նայում, անպետականություն երկրում դպրոցն ավելի հարգելի ինստիտուտ էր, եթե որևէ հողակտորի վրա հայեր էին ապրում՝ դպրոց ունեին:

Նախ ծանր հարված հասցրին դպրոցներին, որին զուգահեռ գնում է մշակութային կենտրոնների օպտիմալացում, իսկ ավելի ստույգ՝ պարզապես փակում են:

Եթե որևէ մշակութային կենտրոն օրվա մեջ անգամ մի քանի մարդ է մտնում, եթե մշակութային օջախը պահում է տասնամյակների մշակութային արժեքները, ապա այն փակելը տգիտությունն է. տգետն է միայն գնահատում տգիտությունը:

Օպտիմալացված և ոչ օպտիմալացված դպրոցների աշակերտներին, եթե ժամանակ առ ժամանակ մշակութային օջախներ տանեն, ծանոթացնեն մշակույթին, թատրոնին, թանգարաններին, ապա ոչ որևէ դպրոց կփակվի, ոչ էլ որևէ մշակութային օջախ, սակայն մեր իշխանություններին ո′չ մշակույթ է պետք, ո′չ էլ կիրթ հասարակություն: Ձգտում են, որ հանրությունն իրենց նմանվի, ու ոչ ոք չասի՝ մենք կիրթ ենք, իսկ իշխանությունները՝ տգետ, այսպես բոլորը հավասար կլինեն:

Իսկ հավասարության ժամանակ պակասում է մոլեռանդությունը, որի մասին հայտնել է Էդուարդ Շարմազանովը. ճիշտ ներդրումը եկեղեցիներ կառուցելն է:

Իհարկե, ցանկացած ժողովրդի համար հոգևոր արժեքները պետականության և անհատի անքակտելի մասն են, սակայն, ինչպես տեսնում ենք, հոգևորը շատ արագ կարող է վերածվել մոլեռանդության՝ հայտնվելով տգետների, անուսների, անմշակույթ մարդկանց ձեռքերում, որին էլ ձգտում են իշխանությունները:

Իշխանությունները հաց ունեն, և այժմ անհրաժեշտ է զվարճանալ և զվարճանում են հանրությանը ուղղորդելով մոլեռանդության, տգիտության և առանց հոգևոր արժեքների: Եվ քանի որ ժողովրդին չեն կարող բարձրացնել, ապա իջեցնում են իրենց մակարդակին, որ զվարճանան` հույսով, որ արենայում միայնակ չեն լինի: Սակայն այստեղ էլ զբաղեցրել են, և արենայում ժողովրդի համար տեղ չկա…

NEWSPRESS.am