Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի. զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար - Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին - Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

Իշխանությունների մի վախը երկու մահ է


tumanyani tangaran

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրությունը փակվեց Մշակույթի նախարարության ցուցումով, պատրվակը, որ ցուցահանդեսը համաձայնեցված չէր նախարարության հետ:

Ցուցահանդեսում ներկայացված էին այն հայ գործիչները, որոնց «շնորհիվ» Հայաստանը 30-ականներին ևս մեկ անգամ հայաթափ եղավ, արտաքսվեց կամ բանտերում մահացավ Ցեղասպանությունից մազապուրծ ժողովրդի մի ստվար զանգված: Հայ մտավորականությունը հետևեց ժողովրդին` աքսորավայրերում և բանտերում, շատերն այդպես էլ գերեզման չունեցան:

Ի վերջո, ինչո՞ւ փակվեց ցուցահանդեսը. եթե պատճառը համաձայնեցումն էր նախարարության հետ, ինչպես ասել էր Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ապա այդ գործելաոճից 30-ականների հոտ է գալիս, երբ որևէ մեկին թույլ չեն տալիս ինքնուրույն գործել՝ միայն վերադասի գիտությամբ:

Սակայն կա ևս մեկ դրվագ. ավելի քան պարզ է, որ ցուցահանդեսը փակվել է ոչ թե Արև Սամուելյանի կամ Արմեն Ամիրյանի ցանկությամբ, այլ հրահանգված է եղել է′լ ավելի վերևից:

Ցուցահանդեսը շոշափել է նաև իշխանությունների շահերը: ՀՀԿ-ականներից շատերը, որոնք հանուն փողի, իշխանության տարիներով մեջք են ծռել, սև գործ են արել` զրպարտել, վնասել անցանկալի անձանց, չի բացառվում նաև՝ այլ տարբերակներ, այսօր ցուցահանդեսին դեմ առ դեմ հանդիպեցին իրենք իրենց:

Իշխանությունը պարզապես իր դեմքից վախեցավ. նույն դավաճանությունը, նույն անհայրենիք մտածողությունը, նույն ոչ պետականամետությունը, նույն թալանը, նույնը խաբեությունը:

Չէ՞ որ անկախությունից հետո գրեթե մեկուկես մլն մարդ լքեց երկիրը, իսկ 30-ականներին որքան մարդ մահացավ բանտերում կամ արտաքսվեց Սիբիր. գրեթե նույնքան: Իսկ մտավորականությո՞ւնը:

Ամբիոնի մոտ այնպիսի ներկայացուցիչներ են, որ մտավորականություն ասվածը դարձել է ծիծաղի առարկա` վկան քաղաքապետարանի ավագանու «մտավորական»ներկայացուցիչները. ահա ինչ են թողել մտավորականությունից: Ովքեր էլ իշխանական կերակրատաշտին մոտ չեն, ստիպված են իրենց մի կտոր հացը վաստակել` կա′մ մշակույթից հեռանալով, կա′մ մշակույթը շալակած: Իհարկե, ներկա իշխանությունը մտավորականներին ֆիզիկապես չի ոչնչացրել, այլ բարոյապես, հոգեբանորեն, թողնելով միայն իշխանական խամաճիկներին: Իսկ արտագա՞ղթը, ծառայամտությո՞ւնը:

Պարզ է, որ ցուցահանդեսը սառը ցնցուղ էր իշխանությունների համար` տեսնել իրենց. ահա թե ինչու ցուցահանդեսը փակվեց. թե չէ՝ համաձայնեցում, քաղաքականություն. դատարկ խոսքեր են, պատճառն ավելի խորն է. իշխանություններն իրենք իրենցից վախեցան:

NEWSPRESS.am