Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Հայաստանի կողմից բացարձակ անտարբերություն է. Աշոտ Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ


1505137844043_20170911_175104

Սեպտեմբերի 8-ին Չինաստանի Սիան քաղաքում տեղի է ունեցել «Մետաքսե ուղու» միջազգային առևտրատնտեսական պալատի (Silk Road Chamber of International Commerce — SRCIC) կողմից կազմակերպված համագումար:

SRCIC-ը «Նոր մետաքսե ուղու» կառուցման աշխատանքները համակարգող կազմակերպություն է, որն ընդգրկում է 41 երկիր: Հայաստանը ընդգրկված չէ:

Թեմայի շուրջ նաև NEWSPRESS.am-ը զրուցեց EU-ASIA Business Finance Center Հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, ով ևս մասնակցել է համագումարին:

-Պարոն Գրիգորյան, կներկայացնե՞ք համագումարի նպատակը:

-Ինչպես արդեն տեղյակ եք, գոյություն ունի «Մետաքսե ուղու» չինական առևտրաարդյունաբերական պալատ, որը գործում է Չինաստանի կառավարության հովանու ներքո: 5 մլրդ դոլար ֆինանսավորում ունի և կազմակերպվող սիմպոզյումների նպատակն է Չինաստանի համար գտնել լավագույն տրանսպորտային ուղիները և ֆինանսավորել կառուցապատումները:

Հայաստանը այդ պալատի անդամ չէ և համագումարի աշխատանքների ժամանակ իմ նախանձը շարժեց, որ Հարավային կովկասի երկրները մասնակցում էին համագումարին, իսկ Հայաստանը չկար: Ավելին` Ուկրաինան, Վրաստանն ու Իրանը բավականին ակտիվ էին, որի ֆոնին Հայաստանի պասսիվությունն ավելի էր ընդգծվում:

-Հայաստանը «Մետաքսե ուղու» միջազգային առևտրատնտեսական պալատի անդամ չէ, սակայն հնարավոր չէ՞ անդամակցել կամ չե՞ն հրավիրել Հայաստանին:

-Պալատը որևէ երկրի չի հրավիրում, երկրներն են շահագրգռված ներկա լինել նման համագումարներին և ներդրումների համար շահավետ առաջարկներ անել: Ավելին, ես առաջարկել եմ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, որ կարող եմ միջնորդել, որ առանց վճարման դառնա այդ կազմակերպության անդամ: Իմ Հոլդինգը մեկ տարի առաջ անդամագրվել է, և մենք այժմ լիիրավ անդամ ենք:

Հայաստանի կողմից բացարձակ անտարբերություն է, կարելի է մտածել, որ մեր կառավարությունը բարցարձակ հետաքրքրված չէ տրանսպորտային ուղիների զարգացման հարցում:

-Դուք առաջարկներ ունեի՞ք համագումարի անդամներին:

-Ես առաջարկեցի չինական կողմին ֆինանսավորել Իրան-Հայաստան երկաթուղու շինաշխատանքները, ինձ խնդրեցին ներկայացնել բիզնես-պլան, այնուհետև մի քանի չինական ընկերություններ առանձին-առանձին կապվեցին ինձ հետ և խնդրեցին համագործակցել Հայաստանի տրանսպորտային տարանցիկ ուղիների կառուցապատման համար ֆիանսավորում տրամադրելու հարցի շուրջ:

Անհավատալի արդյունք եղավ. ավելի քան մեկ ժամ ես ընդունելության  արժանացա (Silk Road Chamber of International Commerce — SRCIC) կազմակերպության նախագահ պարոն Լուի կողմից, ով զարմանալի դրական վերաբերմունք ցույց տվեց մեր առաջարկների նկատմամբ: Խոսեցինք 3 մլրդ եվրոյից ավելի ֆինանսավորման ծրագրից` կապված Իրան –Հայաստան երկաթուղու կառուցման հետ: Նա առաջարկեց կառուցման ծրագիրը ներկայացնել իրենց մասնագիտացված ընկերությանը, որը կառուցում է գերաժամանակակից երկաթուղային ուղիներ. նման արագընթաց երկաթգծերով գնացքներ գործում են Չինաստանում` Պեկին-Շանհայ, Շանհայ-Սիան ուղղություններով:

-Չինացիները տեղյա՞կ են Հայաստանի բարդ ռելիեֆից ու ռեգիոնալ իրավիճակից, և ինչպիսի՞ն էին համագումարի արդյունքները:

Չինացիները հրաշալի տեղյակ են տարածաշրջանային խնդիրներին, ի զրամանս ինձ՝ նրանք նույնիսկ խոսեցին հայ-ադրբեջանական հակամարտության մասին և ասացին, որ ներդրումների միակ թշնամին հակամարտությունն է, սակայն մենք ի հեճուկս Ադրբեջանի պատրաստ ենք օգնել Հայաստանին:

Ի դեպ, Սլովակիայի մայրաքաղաք Բրատսլավայում նույնպես աշխատանքներ են նախատեսված, կապված նավահանգստի հետ, այն պետք է վերազինել, քանի որ «Մետաքսե ուղու» իրականացման դեպքում նավահանգստի ծավալները ավելանալու են:

Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա նախատեսված է 100 մլն դոլար Բրատիսլավայի նավահանգստի համար և 3 մլն դոլար՝ Իրան-Հայաստան երկաթուղու:

Նշեմ նաև, որ Վահան Մարտիրոսյանը Հյուսիս-Հարավ մայրուղու թունելների կառուցման համար ինձնից 400 մլն եվրո աջակցություն է խնդրել, կփորձեմ գտնել:

-Չինացիների հետ համագործակցության այլ ոլորտներ կա՞ն:

Մենք չինացիների հետ խոսեցինք նաև այլ ոլորտներ ֆինանսավորելու, ներդրումների շուրջ: Առաջարկեցի լավագույն հայկական կոնյակ արտահանել Չինաստան, որին ի դեպ, նրանք ծիծաղով արձագանքեցին. «լավագույն կոնյակ» արտահայտությունը նրանց համար զարմանալի էր, սակայն երբ ներկայացրեցի հայկական կոնյակը, նրանք ավելի լուրջ մոտեցան հարցին:

Նրանք նաև տեղեկացված են Նաիրիտի խնդրին: Պարոն Ցիանգը հարցրեց, թե ի՞նչ ընթացքի մեջ է, ես էլ պատասխանեցի, որ աուդիտ ենք անելու` պարզենք իրավիճակը և չի բացառվում, որ չինական կողմին ևս ներգրավվենք այդ գործըթացի մեջ:

-Կարծում եք Նաիրիտը կրկին կաշխատի՞:

-Գիտեք Նաիրիտի հետ կապված իրավիճակը: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ հնարավորություն չի թողել Նաիրիտը վերագործարկելու: Ներկա իշխանությունները ևս անլուրջ են վերաբերվում Նաիրիտի վերագործարկմանը:

Սեպտեմբերի 13-ին Տիգրան Սարգսյանի և մեր միջև դատական գործընթացի հերթական նիստն է: Կարծում եմ, որ քանի կա Տիգրան Սարգսյան և Սերժ Սարգսայան կապը` Նաիրիտին ոչ մի ապագա չի սպասվում: Վախենում են, որ ներդրողները կհարցնեն, թե ո՞ւր է պակասող 300 միլիոն դոլարը:

Մեր իշխանությունների կոկորդին կանգնած է այս հարցը և թույլ չեն տալու Նաիրիտը վերակագնել:

-Ի վերջո, Ռուսաստանի շահերին չի՞ հակասում Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը:

-Ռուսաստանը հետաքրված է Իրանի հետ կապերի սերտացմամբ, սակայն ցավում եմ, որ Ադրբեջանն այս հարցում առաջ ընկավ, Իրանի հետ երկաթգծի շինարարությունը սկսվել է և շուտով բացվելու է այն:

Իհարկե, Ռուսաստանի համար կարևոր է, որ Իրանի հետ կապող մի քանի ուղիներ ունենա և Հարավային Կովկասում ՌԴ ունի իր շահերը: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի ռելիեֆին, ապա նշեմ, որ Ադրբեջանում ևս ռելիեֆը նույնն է և Ադրբեջանը մեծ թողունակություն դիրքի պատճառով չի կարող ունենալ, պարզապես ադրբեջանական իշխանությունները ակտիվ են, մտածում են իրենց երկրի մասին և շատ ավելի են մտածում, քան մեր երկրի իշխանությունները: Մեր երկրի իշխանությունները մտածում են աթոռը պահելու մասին, իսկ այնտեղ աթոռը պահելու հարցը այլ ճանապարհներով են լուծել:

Մեր երկրի իշխանությունները զբաղված են ներքին ինտերիգներով, և չեն զբաղվում արտաքին հարցերով և հետաքրքրված չեն արտաքին քաղաքականության հարցերը լուծել. Նրանց օրակարգի 70 տոկոսը ներքին ինտրիգներն են: