Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Երբ տգիտությունը քողարկվում է մի փոր հացով. «ՍԱՍ»-ի Արտակի գործը կարճվեց


sas artak sargsyan

Այն, որ «ՍԱՍ» գրուպում բարձրացած աղմուկի գործին ընթացք չի տրվելու և մեղավորնեը մնալու են անպատիժ՝ ոչ ոք չէր կասկածում:

Երևույթն իհարկե չէր կարող աննկատ մնալ, սակայն այն քննադատվեց ու դատապարտվեց միայն ֆեյսբուքյան օգտատաերերի և մամուլի կողմից: Իսկ պաշտոնապես «մեղավորները» խրախուսվել են: Ավելին՝ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել՝ կարճել «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը։ Ընդ որում, պարզաբանման մեջ նշվում է, որ քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Փաստորեն պարզվում է մի ամբողջ 40 րոպե տևողությամբ ձայնագրությամբ ներկայացված սպառնալիքները «հանցակազմի» բացակայություն են: Սա այն դեպքում, երբ ձայնագրության մեջ «ՍԱՍ» գրուպի վարչակազմի կողմից աշխատակիցներին հստակ տոնով հրահանգվում ու պարտադրվում էր ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին:

Ձայնագրության հրապարակման առաջին օրերին մեղադրանքերն ուղղվեցին ավելի շատ ո՛չ թե Արտակ Սարգսյանին, այլ աշխատողնեին, ովքեր հլու-հնազանդ լսում էին իրենց «տետերին» ու չէին փորձում հակադարձել: Ուրիշ հարց է, որ ձայնագրությունը հայտնվել է համացանցում: Մեկը չար կատակ է արել: Կամ դա արվել է այն նպատակով, որ այսօր արդեն «անհնազանդների» ականջին օղ դառնա՝ հանրապետականն անձեռնմխելի է և անպատժելի:

Հենց այս անպատժելիությունն էլ հասարակությանը ստիպում է ստրկանալ, քանի որ նրանք քաջ գիտակցում են՝ ոչ ոք համարձակություն չի ունենալու դաստիարակչական ապտակ հասցնելու արտակներին:

Մեկ այլ երկրում, ուր չկան հանրապետականներ, Արտակի ժողովի ձայնագրությունը գուցե դիտարկվեր որպես ահաբեկչություն ու արգելվեր կուսակցության գործունեությունը: Բայց մեզ մոտ հենց ինքը՝ խորհրդարանի փոխխոսնակը հայտարարեց, թե ընտրողին փող տալը ընտրակաշառք չէ, այլ նվիրատվություն…

Ու հենց այս ֆոնին է, որ արտակները մի փոր հացով հանդգնում են օգտագործել հասարակության թշվառ վիճակը: Ելնելով սեփական շահերից՝ հենց այդ մի փոր հացով էլ նրանց հաջողվում է քողարկել իրենց տգիտությունը և բավարարել անհագուրտ քաղցըեթե իհարկե բավարարում են:

Արմինե Մկրտումյան