Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին - Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով. armtimes.com - Վթար՝ Բյուրական-Ամբերդ ճանապարհին. տուժածներից մեկը 5-ամյա փոքրիկ է - Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ - Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել - Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը «միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու». Նիկոլ Փաշինյան - Մեր նպատակն է` Հայաստանը 2040 թ. ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ. Սերժ Սարգսյան - Ողբերգական վթար` Տավուշում. 18-ամյա տղան մահացել է, 25-ամյա եղբայրը` տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan.com - Լոռիում գայլերը ոչխարներ են հոշոտել. Yerkir.am - Փոստատարը յուրացրել է քաղաքացու երեք ամսվա թոշակը. Փաստինֆո

ԱԱ. Պատանի ըմբիշ Հայկ Ասատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար


hayk asatryan

Երեկ Աթենքում մեկնարկել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հունահռոմեական ըմբշամարտի 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար:

63 կգ Շանթ Խաչատրյանը դուրս է մնացել մեդալի համար պայքարից: Խաչատրյանը հիանալի գոտեմարտեր է անցկացրել որակավորման փուլում և 1/8 եզրափակչում: Սակայն, քառորդ եզրափակչում Շանթը զիջել է Ռուսաստանի ներկայացուցչին:

Այսօր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականից կմեկնարկեն Սարգիս Թադևոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ) և Տիգրան Համբարձումյանը (85 կգ):

Հայ երեք պատանիներն էլ կսկսեն որակավորման փուլից: Թադևոսյանը կմրցի բուլղարացի Սպաս Գովեդարովի, Պողոսյանը՝ վրացի Գիորգի Ծոփուրաշվիլիի, իսկ Համբարձումյանը՝ ադրբեջանցի Լաչին Վալիևի հետ:

Մրցումներն անցկացվում են երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր պայքարում են մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով: