«Փաստ». ՌԴ–ում ՀՀ միլիոնատեր դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է


vardan toxanyan

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Վարդան Տողանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Տողանյանն ունի չորս բնակարան, մեկ ավտոտնակ եւ «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մարտի 10–ի դրությամբ ունեցել է 21 միլիոն 250 հազար, 256 հազար 325 դրամ եւ 80 հազար եվրո արժողությամբ բաժնեմասեր: Միեւնույն ժամանակ փոխառությունները կազմել են 1 միլիոն 200 հազար ամերիկյան դոլար:

Հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է: Նրան են պատկանում ձեռքի ժամացույցների, նկարների եւ թանկարժեք քարերի հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը:

Դրամական միջոցները դեսպան նշանակվելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, 48 միլիոն ռուսական ռուբլի, 4 միլիոն 900 հազար դրամ եւ 1500 ֆունտ ստեռլինգ: Եկամուտները ստացվել են 150 հազար ռուբլի աշխատավարձից եւ 4 հազար 800 ԱՄՆ դոլար վարձակալության դիմաց ստացված վճարից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: