Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

Սևանը դատարկելիս պետություն-մասնավոր համագործակցությունը ստացվում է


sevanalij-jrimakardaki-bardzracman-hetevanqov-jritak-kmnambazmativ-shinutyunner

24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը իջել է 10 սմ-ով: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 149.828 միլիոն խմ ջուր: Սևանա լիճից ջրի առավելագույն մակարդակը հունիսին կազմել է 1900,91 մ, իսկ արդեն ջուրը բաց թողնելուց հետո, հունիսի 24-ին` 1900.81մ:

Կանխատեսումների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը 2017թ-ի հուլիսի 1-ին կարող է հասնել մինչև 1901մ նիշի:

Ամեն տարի ոռոգման նպատակով Սևանից բաց է թողնվում 170 մլն խմ ջուր, իսկ այս տարի կատարվելու է լրացուցիչ ջրառ` 100 մլն խմ չափով:

Ջրային տնտեսությանպետական կոմիտեն որոշել էր, որ այս տարի երաշտային է և գյուղացուն ջուր է հարկավոր ոռոգման համար. ու քանի որ երիկրի ջրային ռեսուրսները բավարար չեն, մնաց Սևանը:

Հետաքրքիրն այն է, որ Սևանից ջրառի հիմնական մասը կատարվել է մի քանի օրվա ընթացքում, իսկ թե ինչպես են մի քանի օրում ջրելու ողջ երկրի ողջ գյուղատնտեսական նշանակության հողերը՝ հայտնի չէ, բայց հաստատ 5 օրում չեն կարող հողերը ջրել, հետո գնալ քնելու. գյուղատնտեսական տարին շարունակվում է մինչև նոյեմբեր:

Իսկ ի՞նչ են անելու, երբ ողջ 270 մլն խմ ջուրը Սևանից բաց թողնեն և տարին չավարտվի, կրկի՞ն դիմելու են Ազգային ժողովին լրացուցիչ ջրառի համար:

Իհարկե պարզ է, որ Սևանից ոռոգման համար չեն հսկայական ջրաքանակ բաց թողնել, եթե իրոք ոռոգման համար լինել լրացուցիչ ջրառը, ապա այն մաս-մաս կիրականացվեր, որպեսզի հողմշակները կարողանային հերթով և ողջ ոռոգման սեզոնում ջրեին, ոչ թե մի քանի օր ոռոգեին. իսկ հետո ի՞նչ անեին:

Կառավարությունը տարեկան Սևանից բաց է թողնում 170 մլն խմ ջուր,իսկ ավելի ջրաքանակի դեպքում պետք է ԱԺ-ի հավանությունը:

Հենց ԱԺ-ում են նստած այն նաև անձինք, որ բիզնես-շահագրգռվածություն ունեն, որ Սևանի ջուրը չբարձարանա և ափամերձ տարածքները գոտևորող հանգստյան տները, զվարճանքի վայրերը չընկղմվեն ջրի տակ, բացի այդ Սևանում հիմնել են Սևանի իշխանի աճեցման ցանցավանդակային տնտեսությունը, որը նուրբ թելերով կապված է իշխանական համակարգի վերին էշելոնների հետ…

Կարճ ասած՝ ոչ ոքի ձեռք չի տալիս, որ Սևանը բարձրանա:

Կա նաև պետության շահագրգռվածությունը. ճամփեզրի ենթակառուցվածքները անցնելու են ջրի տակ, իսկ նորի կառուցման համար իրական գումարներ են պետք և փող լվանալը, ինչպես սովորաբար Սևանի հաշվին արվում է, այս դեպքում դժվար կլինի՝ պետք է գործ անել:

Սա այն դեպքն է, երբ մասնավոր-պետությունը համագործակցությունը ստացվում է և դասական օրինակ է տնտեսությունը զարգացնելու համար: Եվ դրա համար շատ արագ կերպով հսկայական ջրաքանակ են բաց թողել, և այդ ջուրը հոսել է Աստված գիտի թե ուր, սակայն ոչ ոռոգման նպատակով:

NEWSPRESS.am