Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

Պատմամշակութային հուշակոթողները ոտնատակ են տվել՝ ոսկու արտահանման համար


xachqar

Եվ ինչքա՞ն կարող ենք լռել այն վանդալիզմի մասին, որը կատարվում է մեր երկրում։ Ինչքան պիտի ստրկանանք օտարներին ճանապարհին կորցնոլով մեր ունեցած հարստությունը։

Վերջերս կայքերից մեկի հրապարակումից տեղեկացա, որ այժմ վանդալիզմի է ենթարկվում Լոռու մարզի Արդվի գյուղը իր պատմական հուշակոթողներով։ Ինչ որ կազմակերպություն որոշել է Արդվի գյուղի Շեկաղբյուրի տարածքում սկսել ոսկու արտահանում այդ գործողության հետևանքով ոտնատակ տալ առանց այն էլ աղքատ բնություն ունեցող երկրի թթվածնի ու պատմամշակութային ժառանգության մի զգալի մաս։

Ցավում եմ նախ և առաջ որպեա հայ ապա որպես ապագա մայր մի՞թե բավական չեն մեզ համար: Մեծամորում և Քաջարանում ծնվող ոչ լիարժեք երեխաները այժմ էլ անցում կատարենք Լոռու մարզ քայքայելով այնտեղի բնակչության պղնձամոլիբդենից, առանց այն էլ քայքայված, առողջությունները։ Իսկ ո՞ւր են նայում մեր մշակութաբանները, պատմաբանները և բնապահպանները։

Ցավ եմ ապրում երբ նմանատիպ գործողությունների պատճառով սկսում ես մտածել, որ հայերի տեսակ կա, որոնք ոչնչով չեն տարբերվում ազերիներից` ազերիներն էլ են մեր խաչքարներն ու եկեղեցիները վերացնում։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից: