Ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում. ցուցահանդես՝ լուսանկարիչների օրվա առիթով (տեսանյութ)


lusankarich

Կայացավ լուսանկարչի օրվան նվիրված «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկայացված էին հայաստանցի 28 լուսանկարիչների աշխատանքները: Յուրաքանչյուր լուսանկարչի գործերից ընտրվել էր լավագույն 2-ը:

Դրանք բազմազան էին ու բազմաբնույթ և չունեին թեմատիկա և ոճային սահմանափակումներ:

Ինչպես նկատեցին մասնակից լուսանկարիչները՝ «կարևորը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն է…»

նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել էր հայ լուսանկարիչների ազգային ասոցացիայի, Photopodium.com ինտերնետային ռեսուրսի և «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ:

Այն Թեքեյան կենտրոնում շարունակի մինչև ս.թ. հուլիսի 26-ը:

Տեսանյութը՝ armtimes.com-ի: