ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ) - Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա - Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում - Գեներալ Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման․ նա մեղադրվում էր ցեղասպանություն կազմակերպելու մեջ - Նիգերիայում 17-ամյա մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի արդյունքում զոհվել է 50 մարդ - Շատերի կոկորդում կանգնում է հացը, քանի որ դրսում թափառում են սոված մանուկները

«ՀԺ». Կարեն Կարապետյա՞նն է ընդօրինակել Պուտինին, թե Պուտինը՝ Կարապետյանին


putin

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ կայացած «մեծ հարցազրույցի» ժամանակ հարց է հնչել, թե Արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ինչպես են անդրադարձել երկրի տնտեսության վրա։

Պուտինը հարցին պատասխանել է մեզ համար արդեն հարազատ դարձած ոճով. «Անդրադարձե՞լ են մեզ վրա, թե՞ ոչ։ Այո անդրադարձել են։ Արմատապե՞ս են անդրադարձել, թե՞ ոչ։ Չեմ կարծում»,-ասել նա։

Այս ոճը շատ հաճախ կիրառում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը բավականին երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական խոշորագույն՝ «Գազպրոմ» ընկերությունում։ Թերեւս, արժե քրքրել արխիվները եւ պարզել, թե ով է ումից ընդօրինակել հարցերին պատասխանելու այս ոճը՝ Կարեն Կարապետյանը Պուտինի՞ց, թե Պուտինը՝ Կարեն Կարապետյանից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: