Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

Դեբեդ գետի վրա նախատեսվում է կառուցել «Շնող» ՀԷԿ-ը


ashot manukyan

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ հանդիպմանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը։

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ներկայացվել է մասնավորապես «Շնող» հիդրոկայանի և Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության ջերմային կայանի կառուցման ծրագրերը։

«Շնող» ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 76 մեգավատ։ Նախնական գնահատումներով, ներդրումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար։

«Ծրագրի իրականացումը թույլ կտա օգտագործել առկա ջրային ներուժը։ Այն նաև հնարավորություն կընձեռի Լոռու մարզում նոր աշխատատեղերի ստեղծման համար»,- ասել է Աշոտ Մանուկյանը։

Անդրադառնալով Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրին՝ նախարարն առանձնացրել է վերջինիս ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական նշանակությունը՝ հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման առումով։

Ռիչարդ Միլզն ընդգծել է ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել այդ ծրագրերը ներկայացնել ամերիկյան ընկերություններին։