Հարսնացուն՝ Երևանից, փեսացուն՝ բանակից. Արցախում Սարգսյանների ընտանիքում 7-րդ երեխան է ծնվել (ֆոտո) - Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկայում - Ուշադրություն. որոնվում է (լուսանկար) - Մենք պատերազմի դաշտում կրել ենք հաղթանակ, իսկ դիվանագիտական դաշտում՝ խոր պարտություն - Անցնող շաբաթը՝ սահմանին - Մանուկները՝ հանուն մաքրության. շաբաթօրյակը՝ Գեղանիստի միջնակարգ դպրոցում (ֆոտո) - «Կարող ենք օբյեկտիվորեն մեր երկիրը համարել աշխարհի ապահով երկրներից մեկը» - Գորիսում արկ է հայտնաբերվել - «Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 67 մեքենա - «Բավրա» մաքսակետի պետի և ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալությունը՝ տեսանյութով

Դուք աջակցեցիք մեր ընդհանուր հետաքրքրությունների աշխատանքներին․ ԱՄՆ դեսպանի նամակը՝ Արփինե Հովհաննիսյանին


Richard-Mils

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Դեսպանի նամակում, մասնավորապես, ասված է.

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ կառավարության համագործակցությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում: Շնորհակալ եմ Ձեր նվիրվածության և հանձնառության համար, որով Դուք աջակցեցիք մեր ընդհանուր հետաքրքրությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության ու իրավապահ համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին: Աշխատանքներն այդ ուղղությամբ ներկայում շարունակվում են, բայց նախարարությունը, Ձեր ղեկավարման ժամանակահատվածում, հստակ քայլեր կատարեց այս ուղղությամբ: Ես գոհունակությամբ տեղեկացա, ո ր Ազդարարների մասին օրենքը, որի ուղղությամբ կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր թիմը ամիսներ շարունակ աշխատում էր, արժանացավ Կառավարության հավանությանը: Մենք կշարունակենք աջակցել նախարարությանը, և հույս ունենք հետագայում ևս շարունակել Ձեզ հետ համագործակցությունը այլ ոլորտներում: Ընդունեք իմ լավագույն ցանկությունները Ձեր կյանքի այս նոր փուլում: Ինձ համար մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը»: