Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

«168 ժամ». Ադրբեջանը գործը տանում է դեպի նոր կարճ պատերազմի. Մ. Կոլերով


modest_kolerov

«168 ժամ»-ը զրուցել է ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։

— Ադրբեջանը սրում է իրադրությունը սահմանին՝ մեծացնելով կիրառվող զենքի տրամաչափը, իսկ օրերս գործածել է նաև իսրայելական արտադրության «ՍՊԱՅԿ» կառավարվող հրթիռներ: Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը փորձարկո՞ւմ էր նոր զինատեսակը, թե՞ քաղաքական շանտաժի ավելի խորքային ենթատեքստ կա այդտեղ:

— «Ռեգնումի» ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը շատ համոզիչ կերպով գրել է, որ այսօր Ադրբեջանի կողմից զենքի կուտակման և ավելացման տեխնոլոգիան ինքնին կրկնում է այն տեխնոլոգիան, որ կար նախքան ապրիլյան պատերազմը: Ադրրեջանը գործը տանում է դեպի նոր կարճ, կամ ոչ այնքան կարճ պատերազմի: Դա ակնհայտ է: Նա չի փորձարկում զինատեսակի մոդելները, նա փորձում է հայկական կողմի ռեակցիան այդ հարձակումներին:

Եթե ես չեմ սխալվում, անցած գիշեր հայկական կողմն ընդունել է այդ կրակահերթերին համարժեք պատասխան տալու մասին որոշում, և հուսանք, որ դա զսպիչ գործոն կլինի Ադրբեջանի համար:

— ԱՄՆ ազգային հետախուզությունն իր տարեկան զեկույցում նշել էր, որ այս տարի պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

— Գիտեք, ես չեմ աշխատում ԱՄՆ ազգային հետախուզությունում, բայց որ իրադրությունը կարող է այդ աստիճան սրվել, այդ մասին ես խոսում եմ այս ամբողջ տարվա ընթացքում:

— Բայց Ադրբեջանն ունի՞ այդ ռեսուրսները՝ նոր պատերազմ սկսելու համար:

— Այո, ունի:

— Հունիսին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ դրանից հետո կարող է արտաքին գործերի նախարարների հանդիպման անհրաժեշտություն ծագել: Ըստ Ձեզ ո՞րն է լինելու այդ հանդիպման օրակարգը:

— Այժմ Ադրբեջանի կողմից իրադրության սրացումից հետո, պետք է մտածել՝ տեղի կունենա՞ արդյոք այդ այցը, և տեղի կունենա՞ հանդիպում: Եթե հայկական կողմն աչք փակի այդ սրացման վրա, նա կպարտվի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում