Հարսնացուն՝ Երևանից, փեսացուն՝ բանակից. Արցախում Սարգսյանների ընտանիքում 7-րդ երեխան է ծնվել (ֆոտո) - Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկայում - Ուշադրություն. որոնվում է (լուսանկար) - Մենք պատերազմի դաշտում կրել ենք հաղթանակ, իսկ դիվանագիտական դաշտում՝ խոր պարտություն - Անցնող շաբաթը՝ սահմանին - Մանուկները՝ հանուն մաքրության. շաբաթօրյակը՝ Գեղանիստի միջնակարգ դպրոցում (ֆոտո) - «Կարող ենք օբյեկտիվորեն մեր երկիրը համարել աշխարհի ապահով երկրներից մեկը» - Գորիսում արկ է հայտնաբերվել - «Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 67 մեքենա - «Բավրա» մաքսակետի պետի և ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալությունը՝ տեսանյութով

«Ժողովուրդ». Ծխախոտի որոշ տեսակներ թանկացել են


cxaxot

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ծխախոտի շուկայում որոշ սիգարետներ թանկացել են: «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց երևանյան խանութներում, սուպերմարկետներում և պարզեց, որ որոշ սիգարետներ թանկացել են 50 դրամի չափով:

Հիմնականում թանկացել է այն սիգարետը, որը մեծ պահանջարկ ունի: Օրինակ՝ տեղական «Գրանտ Տոբակո» ընկերության կողմից արտադրված «Արարատ» տեսակի սիգարետը թանկացել է 50 դրամով: Նույնքան թանկացել է նաև «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից ներմուծվող «Մարլբորո» սիգարետը: Ծխախոտի թանկացում արձանագրվել է նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 2 տոկոս»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համար։