Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ - Շահեն Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու երկու հայցերը կքննվեն մեկ վարույթում - Ադրբեջանի համար երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև - Մեքենան բախվել է պատին, կան վիրավորներ և մեկ զոհ - Բաքվի հերթական «դիվերսիոն» խեղկատակությունը - Հրազդանի քաղաքապետը ձեռքը տարել է քաղաքի բյուջեին - Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել - Արտակարգ դեպք Լոռու մարզում. հայրը հայտնաբերել է կախված տղային և կարողացել փրկել նրան․ Shamshyan.com - Սեռական հարաբերություն՝ 16 տարին չլրացած անձի հետ. հետախուզվողը կալանավորվել է (տեսանյութ) - Ադրբեջանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Արցախի ՊԲ

Բաց նամակ` Ա․ Դավթյանին, Գ․ Կուտոյանին, Ա․ Հովսեփյանին, Վլ․ Գասպարյանին


artur-davtyan georgi kutoyan axvan hovsepyan vladimir gasparyan

NEWSPRESS.am կայքի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

Հովսեփյանի բաց նամակում, մասնավորապես, ասված է․

«Ես՝ Արիանա Հովսեփյանս, հանդիսանում եմ միջազգային խոշորագույն երկու կառույցի՝ SEEMO և IPI լրատվական ամենահեղինակավոր կազմակերպությունների խորհրդի անդամ և, միաժամանակ, Հայաստանում ներկայացնում եմ NEWSPRESS.am լրատվական կայքը՝ հանդիսանալով կայքի հիմնադիր-տնօրեն:

Ցավով հայտնում եմ ձեզ, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում բնակվող՝ ՀՀ քաղաքացի Գայանե Մանուկյանը, ում կրթությունն, իմ տեղեկություններով, միջնակարգ է, ներկայանալով որպես լրագրող, իրականացնում է թե′ օրենքի, և′ թե էթիկայի տեսանկյունից անթույլատրելի գործունեություն: Անպատժելիությունից ոգևորված՝ Գ. Մանուկյանը վարկաբեկիչ և զրպարտող նյութեր է հրապարակում իր կայքում: Սույն տիկնոջ դեմ ԱՄՆ-ում մի խումբ մարդիկ արդեն դիմել են դատարան և նրա գործունեության հետ կապված ամերիկյան դատարանում արդեն կա մի քանի դատական գործ, սակայն միանգամայն այլ է վիճակը Հայաստանում, այստեղ տիրող չվերահսկվող իրավիճակից՝ գոնե առայժմ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկել Մանուկյանին: Ավելին՝ վերջինս հայցապահանջ է ներկայացրել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, առ այն, թե իբր իրեն զրպարտել և վիրավորել են: Այս փաստը ներկայացնելով՝ Գայանե Մանուկյանը փորձում է իրեն իբրև թե զրպարտողներից գումարներ ստանալ՝ որպես փոխհատուցում:

Իհարկե, վստահ եմ, որ գործի քննությունը կունենա իր արդար և իրավացի ավարտը, սակայն մտահոգիչ է ՀՀ ներքին և արտաքին անվտանգությունը, իրավապահ մարմիններն իրենց դատապարտել են անհասկանալի անգործության և չեն ցանկանում որևէ գնահատական տալ Գ. Մանուկյանի գործողություններին:

Գայանե Մանուկյանն, ըստ օդում կախված լուրերի, հանդիսանում է «Սասնա ծռեր» խմբավորման աջակից ու, միաժամանակ, գեներալ Մանվել Գրիգորյանի մտերմուհին: Կարծում ենք՝ իրավապահներն այստեղ ճշտելու բազմաթիվ  նյութեր կունենան: Ինչևէ, այս տիկնոջ անառողջ գործունեությունն ուղղակի հարվածում է մեր երկրի հեղինակությանը ու որևէ առնչություն չունի լրագրության հետ:

Վերոգրյալից ելնելով՝ ձեր ուշադրությունն եմ հրավիրում նշածս անձի ու նրան ուղղակի և անուղղակի աջակցողների վրա և խնդրում եմ միջոցներ ձեռնարկել Գայանե Մանուկյանի նկատմամբ: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում, հարկ է ուսումնասիրել և տալ իրավագնահատական։

Հարգանքներով՝ Արիանա Հովսեփյան»: