Անձնագրով 94 տարեկան եմ դառնում, իսկ կյանքում՝ 95. Վլադիմիր Էտուշի ծննդյան օրն է


etush

Մայիսի 6-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, խորհրդային կինոյի և թատրոնի դերասան Վլադիմիր Էտուշի ծննդյան օրն է: Նա իր ծննդյան 95-ամյակի օրը Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի բեմումխաղացել է  «Բենեֆիս» ներկայացման մեջ:

etwush vladimir

Այդ մասին գրում է TASS.ru-ն:

«Այսօր ինձ մոտ սովորական աշխատանքային օր է: Անձնագրով 94 տարեկան եմ դառնում, իսկ կյանքում՝ 95»,- ասել է դերասանը՝ մեկնաբանելով իր տարիքի վերաբերյալ տարաձայնությունները:

Էտուշի կատակում է՝ ծնվել է երկու անգամ, և երկու անգամն էլ՝ հաջողակ. դերասանի մայրը նրա ծննդյան թիվը փոխել է 1922-ից 1923-ի՝ ցանկանալով, որ որդին ավելի ուշ գնա բանակ:

Ու քանի որ նա իր ծննդյան օրը աշխատանքի մեջ է, որոշել է իր ծնունդը նշել հաջորդ օրը՝ ընկարական միջավայրում:

Էտուշը ծնվել է ՄՈսկավոյւմ, 1941 թվակնին:  70 տարվա ընթացքում նա ավելի քան 100 դեր է խաղացել: Սակայն նրան մեծ ճանաչում և սեր է բերել Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմում Սաախովի դերը, որի թևավոր խոսքեր դարձած արտահայտությունները մեջբերվում են մինչ այսօր։