Պայթյուն Աբովյանում. կան տուժածներ - Արտակարգ դեպք՝ Երևանում. ըստ մոր՝ 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ. Shamshyan.com - Բակո Սահակյանը սահմանել է կառավարության կառուցվածքն ու նշանակել նախարարներին - Ամեն «սև» չէ, որ «նեգր» է. ԿԳ նախարարը չգիտի՞, որ սևամորթներին վաղուց արդեն «նեգր» չեն ասում (լուսանկար) - Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը

Սխալ է ձգտել կատարելիության, որին երբեք չես հասնի. Եղիա Ասատրյան (Դոն Պիպոյի որդի) (տեսանյութ)


Exya Asatryan

 

REGNUM-ը ներկայացրել է հարցազրուց հասարակական գործիչ Եղիա Ասատրյանի (Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի որդու) հետ: Վերջինս իր պատասխաններում դրսևորել է անկեղծություն, անմիջականություն և պարզություն:

Նրա համեստ պատասախանները բնութագրելով՝ ընկերությունը մեկնաբանել է. «Երեխան ծնվում է, և ազատ մեծանում այնքան ժամանակ, քանի դեռ նրա անկեղծությունն ու պարզությունը չեն սկսում ցնցել շրջապատին: Երբ դա տեղի է ունենում, նրանք սկսում են տեսնել այդ մարդու մեջ այն հիմքը, որն արագ աճում է նրա ամուր և հզոր կապանի մեջ ու պաշտպանում նրան՝ հենց ինքն իրենից, իր իրական զգացումներից ու ձգտումներից:

Մարդու անկեղծությունը օգնում է դիմակայել այդ պատերի ամրությանը: Դա հաջողվել է նաև մեր զրուցակցին՝ հասարակական գործիչ Եղիա Ասատրյանին»:

Եղիան հարցազրույցի ժամանակ տվել է միայնության բնութագիրն իր պատկերացմամբ:

«Միայնությունն այն է, երբ դու մնում ես միայնակ քո խնդիրների հետ, և չկա ոչ-ոք, ում հետ կարող ես կիսվել քո խնդիրներով: իսկ եթե նույնիսկ գտնվում են այդպիսիք, միևնույնն է՝ նրանք քեզ չեն հասկանում… և դու նորից մնում ես մենակ… չես կարողանում ինքդ քեզ գտնել քո ներսում…»,-ասել է նա:

Հարցազրույցի ժամանակ նա նշել է նաև, որ սխալ է երբ մարդը ձգտում է հասնել կատարելիության: Ըստ Եղիայի՝ կարելի է պարզապես մարդու մեջ առանձնացնել դրական կողմեր և զարգացնել դրանք, որին նա կսկսի ձգտել: Հարցին, թե ի՞նչ նման առանձնահատկությամբ է նա օժտված, Եղիան համեստորեն պատասխանում է. «Ես դեռ այն իմ մեջ  մինչև վերջ չեմ հայտնաբերել…»:

Մանրամասները՝ տեսանյութում: