Երևանում զինված անձիք «ՎՏԲ Բանկ»-ից հափշտակվել են շուրջ 8,5 մլն դրամ - «Կեցցե Ասլանյան, վիվատ»․ չկա աղբաման՝ չկա աղբի խնդիր - Ի՞նչ է խոստացել Ռիտա Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած գյումրեցի կնոջը - Քաղաքապետարան․ Կամո Արեյանը որոշել է խուզարկել կանանց - Հրապարակվել է 10 խոշոր հարկատուների ցանկը - 18+ զրույց վարչապետի հետ - Գարաժում մի հատ էլ հին ժիգուլի ունեմ, կուզե՞ք դրա նկարն էլ տամ, դնեք. Ջանֆիդայի անբարեխիղճ բժշկուհու ամուսնուն միայն իր նկարն է հուզում - Պարզվել է ազգականների կողմից 53-ամյա տղամարդուն ծեծելով սպանելու շարժառիթը. 3 անձ ձերբակալվել է - Արա Աբրահամյանը «դաբրոն» տվեց. Սերժ Սարգսյանն արդեն «կարող» է վարչապետ դառնալ (տեսանյութ) - Մահացել է սիրված երգչուհի Մարիետա Բադալյանը

«ՉԻ». Կարեն Կարապետյանի «հայրենասիրական նկատառումները»


varchapet karen karapetyan karavarutyan nistentacqum handznararakanner tvel yertevekutyan kazmakerpman

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իր ընտանիքին պատկանող BB media ընկերության միջոցով արտաքին գովազդի շուկան ամբողջությամբ «վերցնելուց» բացի մտնել նաև վիճակախաղերի շուկա` վրացական ապրանքանիշի միջոցով։

«ՉԻ» — Կարեն Կարապետյանն ակնհայտորեն դրայվի մեջ է և որոշել է «դմփոց» բիզնես-գործունեություն ծավալել Հայաստանում։ Բայց ուշադրություն դարձրեք` եթե խոսքը տոտալիզատորների բիզնեսի մասին է, ապա այդ բիզնեսը բացարձակապես որևէ նյութական արժեք չի ստեղծում. ընդամենը օգնում է, որ գումարը խաղամոլների գրպանից տեղափոխվի հաջողակ մենեջերների գրպանները։

Ամեն դեպքում` կամաց-կամաց հասկանալի է դառնում, թե ինչու Կարեն Կարապետյանը հանկարծ որոշեց թողնել ամսական 135 հազար դոլար աշխատավարձը և ղեկավարել Հայաստանի ծանր վիճակում գտնվող տնտեսությունը։ Հիմա արդեն պարզ է, որ նա այդ քայլին դիմել է բացառապես հայրենասիրական նկատառումներով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում