«ՍԱՍ-ի Արտակի նման ձկները չէ, որ սայթաքել ու արագ պայմաններում պահածոյացվել են»


gayane zargaryan artak sargsyan

Համացանցում հրապարակված աղմկահարույց ձայնագրությունը, որն արվել էր ընտրություններից առաջ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ «ՍԱՍ-ի Արտակին» պատկանող SAS գրուպում անցկացված խայտառակ ժողովի ժամանակ, շարունակում է նոր դժգոհությունների տեղիք տալ հասարակության շրջանում:

Այսօր շատերին է անհանգստացնում այն հարցը, թե ով է վերջապես «թաթալոշելու»՝ իսկ ավելու լուրջ պատժելու ՍԱՍ-ի Արտակին ու նրա տխրահռչակ եղբորը՝ Արամ Սարգսյանին, ով տառապում է մարդկանց ստրկացնելու մոլուցքով:

Հիշեցնենք, որ բիզնեսմեն Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակին ու նրա հոռացած ու Հայաստանը ճորտատիրական երկիր դարձնելու նկրտումներ ունեցող եղբայրը, հաշված օրեր առաջ, որոշել էր տեռորի ենթարկել «ՍԱՍ» գրուպի աշխատակիցներին: Հատկապես նրանց, ովքեր ծանոթ-բարեկամ չեն գտնի հարևան թաղամասերում ու բակերում, և չեն աշխատի հօգուտ Արտակ Սարգսյանի հաղթանակի:

Նսեմացուցիչ «ՍԽՈԴԿԱՅԻ» ԽՈՍՈՂ ՀԵՐՈՍԸ

Տեղի ունեցած զավեշտալի ու նսեմացուցիչ «սխոդկայի» ընթացքում, Արտակ Սարգսյանի Տորք Անգեղ եղբայրը, ապագա կոճակ սեղմող պատգամավորի՝ ՍԱՍ-ի Արտակի օգտին աշխատելը փորձում է ներկայացնել յուրաքանչյուր աշխատողի թասիբի հարց՝ կոնկրետ հայտարարելով, որ մարդկանց աշխատանքով ապահովելն էլ այսօր հանաք մասխարա չէ:

Նկատենք, որ ձայնագրության մեջ տեղ են գտել կոնկրետ անուններ՝ ցուցակ բերող-կազմողների ու այլ իրողությունների մասով:

Անշուշտ, նողկալի ձայնագրություն է, որն արտացոլում է նախընտրական այն արատավոր բարքերը, որի շնորհիվ էլ, ՍԱՍ-ի Արտակի նման բերանները ջուր առած մանդատավորները խցկվում են խորհրդարան ու իրենց պատկերացնում երևելիների շարքում:

Այլապես, ՍԱՍ-ի Արտակի քաջագործ եղբայրը դժվար թե ի վիճակի լիներ սպառնալ, որ եղբոր օգտին չաշխատելու դեպքում «անգործներն» աշխատանքից կազատվեն, իսկ «գերազանցիկները»՝ կխրախուսվեն:

Մեջբերենք խայտառակ այդ ձայանգրությունից մի երկու հատված. «Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որ զրուցենք առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ Հարգելի «ՍԱՍ» գրուպի աշխատակիցներ, ես տեղյակ եմ, որ մեկ ամիս առաջ դուք հանդիպել եք Ստյոպայի հետ ու բոլորին տեղեկացվել է, թե մենք ինչ մասնակցություն ենք ունենալու այս ընտրություններում։ Եթե մարդիկ կան, որ տեղյակ չեն՝ ես հիշեցնեմ։ Ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններն են, որին «ՍԱՍ» գրուպը, մենք բոլորս միասին շատ բուռն մասնակցություն ենք ունենալու։ Ուրեմն՝ մեր գրուպի հիմնադիր Արտակ Սարգսյանը նույնպես առաջադրվելու է որպես ԱԺ պատգամավորության թեկնածու։ (Այստեղ հնչում են ծափերը)։

Հետևաբար մենք բոլորս, մեզանից յուրաքանչյուրը, ես վստահ եմ, որ պետք է փորձի անել իրա մաքսիմումը, որպեսզի կարողանանք օժանդակել, օգնել մեր գրուպին և Արտակ Սարգսյանին։ Ձեր օգնությունը լինելու է այն, որպեսզի դուք կարողանաք ձեր հարազատներին, ընկերներին համոզել-քարոզել, որպեսզի իրենք իրենց ձայնը տան Արտակ Սարգսյանին։ Ես ուզում եմ սրան մոտենաք ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ մոտենանք հենց յուրաքանչյուրս մեր սեփական խնդիրը դիտարկելով։ Որովհետև նախ առաջինը՝ ստեղ ոչ թե այս կամ այն կուսակցության հաղթելու կամ պարտվելու խնդիրն է, այլ… ես համոզված եմ, որ այստեղ մարդիկ կլինեն, որոնք հարում են այլ կուսակցությանը։ Էս ամենին ես նորմալ եմ նայում, բայց սա կուսակցության խնդիր չէ, սա կոնկրետ մեր «ՍԱՍ» գրուպի և մեր հիմնադիրի աջակցության խնդիր է։ Երեկ էլի եմ ժողովներ արել մեր մյուս անդամների հետ և բացատրել եմ նույն բանը, ինչ ուզում եմ ձեզ այսօր ասել։ Ուրեմն՝ եթե տարիներ շարունակ դուք աշխատում եք այստեղ, թեկուզ մեկ տարի կամ մի քանի ամիս, այսօրվա իրականության մեջ, մեր երկրի այսօրվա տնտեսական իրավիճակում աշխատանք գտնել, աշխատանքով մարդուն ապահովելն իրականում շատ մեծ գործ է։ Դուք վստահ ուղղորդվեք հենց այս սկզբունքով, քանի որ բոլորս մենք այսօր աշխատում ենք «ՍԱՍ» գրուպում, և լավ-վատ մենք ինչ-որ ձևով օգտվում ենք էս գրուպի տված բարիքներից։

Դրա համար ես ուզում եմ խնդրին մոտենալ այդ տեսանկյունով, որ սա ձեր իսկ հարցն ա, ձեր թասիբի հարցն է։ Եթե վաղն եկավ ընտրության օրը, հաջորդ օրը ձեզ հարցրին՝ ի՞նչ եղավ ընտրությունը, դուք պետք է կարողանաք հպարտ ու բաց ճակատով ասել, որ մենք հաղթել ենք։ Եվ այդ հաղթանակի համար դուք պետք է անպայման ներդնեք ձեր լուման»։

«Կա՞ն մարդիկ, որոնք չեն ուզում կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել այն բանին, ինչի մասին ես խոսում էի։ Եթե կան՝ թող ձեռք բարձրացնեն, մենք իրենց կհասկանանք»։

«Ուրեմն՝ Նաիրա Հարությունյան՝ սուիթից. լավ չի քո վիճակը»։ Նաիրան հրաժարվում է՝ ասելով, թե ընկերներ ու ազգականներ չունի։

Գլխավոր դիրիժոր Արամ Սարգսյանն այստեղ օգնության է հասնում՝ հիշեցնելով, որ Արաբկիր, Դավիթաշեն և Աջափնյակ համայնքները Երևան քաղաքի կեսն են ընդգրկում, ուստի՝ դժվար է հասկանալ, որ ելույթ ունեցողը «մտերիմ, մտերիմի մտերիմ, ընկերոջ ընկեր և այլն չունի»։
Այսինքն սրանք է՛ն աստիճան են կորցրել մտածելու ունակությունն ու էն աստիճան են լպիրշացել, որ բացահայտ կերպով հնչեցնում են կոնկրետ անուններ, խոսում են փողերի բաժանման, ուղևորությունների, ապառնալիքների մասին, ու մարդկանց քրտինքով առած հացը փորձում են որպես լավություն՝ ծախել նրանց վրա:

Պարզապես տխրեցնող էր, որ ժողովի մասնակիցներից գեթ մեկը չփորձեց այդտեսակ գործատուին «պորտատեղադրում» անել, և լքել դահլիճը: Ինչը գուցեև վարակիչ կդառնար մյուսների համար:

Արա, դուք օրը ցերեկով որ սահման մեկնեք ու մի հատ ժիվոյ թուրք տեսնեք, երևի չորեքթաթ կփախնեք ձեր Վրաստանները…

Իսկ ո՞վ է թույլ տվել, և ո՞վ է ասել ՍԱՍ-ի Արտակի կապը կտրած եղբորը, որ կարող է հայ կանանց, մայրերի, քույրերի հետ այդ տոնով խոսել,մարդկանց արժանապատվությունը վիրավորել:
Ո՞վ է այս ջահելին ասել, որ կարող է Հայաստանում ֆոեդալ աշխատել ու աշխատող մարդուն՝ ստրուկի պես վերաբերել:

Չնայած, Ձեր նման չկայացած ու լպրծուն դեմքերը ի՞նչի պետք ա էս աստիճան արտոնություններ ստանային, որ մի հատ էլ մարդկանց աշխատանքով ապահովողի դերում հայտնվեին:

Ձեր նմանների պատճառով է, որ էս երկրում մի զգալի մասն անգործ է, ու հացին կակա է ասում:
Ձեր նման մոնոպոլիստների պատճառով է, որ մարդիկ կտրվում են հարազատ օջախից՝ տուն ու տեղից, ու փորձում են հացի խնդիր լուծել մեր երկրի սահմաններից դուրս:

Եվ վերջապես, եթե ՍԱՍ-ի արտակների պատճառով պետք է հերթական անգամ ստվեր գցվի խորհրդարանի ու առհասարակ քաղաքական ինստիտուտի վրա, ապա էլ ո՞րն է իմաստը՝ սրանց նմաններին խորհրդարան գործուղելու և մանդատի տեր դարձնելու:

Եթե Արտակը շարիկ գլորելու համար պիտի գնա խորհրդարան,ապա դրա իմաստն էլ չկա, քանի որ այնտեղ շարիկ գլորողների պակաս՝ առանձնապես չի նկատվում:

Եվ առհասարակ, այս սկանդալային միջադեպից հետո, եթե ՍԱՍ-ի Արտակն ու նրա խոսող եղբայրը՝ «հերոս» Արամ Սարգսյանը, (ով Վրաստաններում բիզնեսների տեր է) մի գրոշի չափ թասիբ ունեն, գոնե պետք է հրաժարվեն այդ մի կտոր թղթից, ու հրապարակավ ներողություն խնդրեն «Սաս գրուպ»-ի կոլեկտիվի անդամներից մեկ առ մեկ՝ իրենց անվայել պահվածքի ու այդտեսակ նսեմացման երեկո կազմակերպելու համար:

Արա, դուք որ օրը ցերեկով սահման մեկնեք ու մի հատ ժիվոյ թուրք տեսնեք, երևի չորեքթաթ կփախնեք ձեր Վրաստանները:

Ինչի՞ց եք վերցրել, որ կարող եք մի կերպ ապրող, վարկերի ու տոկոսների տակ ճռռացող ժողովրդի հետ ուլտիմատումներով խոսել:

Իսկ դու՝ ՍԱՍ-ի Արտակի համար քվեներ հավաքագրող երևույթ, մտածե՞լ ես թե սահմանը պահող մեր հերոսներից քանիսի մորը, կնոջը, կամ քրոջը կարող էիր վիրավորել քո այդ ողորմելի բառաֆոնդով, ու քո պահվածքով: Թե ալարել ես՝ մտածես, նոր խոսես…

«Պարոն մինիստռ», ոնց որ թե էս ձայնագրությունը հանրության սեփականությունը դառնալուց հետո, քո գործերն էլ արդեն լավ չի, հա՞…

Հիմա դու քո մտերիմի մտերիմի մտերիմին, ընկերոջդ ընկերոջը, հարևանի հարևանին կխնդրես, որ անուդ մաքրազարդեն ու համբավդ փրկեն: Մի բան, որ գրեթե անհնար է:

Վերջապես պետք է հասկանաս, որ քո նման «ականավոր գործիչների» ու ձայն հավաքողների վրայից երբ որ հանդերձանքը հանեն՝ (հասկացար էլի) փողն ու էլի փողը, դու հաստատ կարող ա մենակով ձեր «պադյեզդ» էլ դուրս չգաս: Քեզ խաբել են, որ միայն փողը բավարար պայման է՝ պատիվ, հարգանք ու հեղիանկություն ձեռք բերելու համար: Նորմալ մարդիկ հարգանք ասվածը վաստակում են, իսկ քո նման «չորով ստացողներին»՝ հեռացնում են մարդկության շարքերից:

Ակնհայտ է, որ տարիներ շարունակ սրանց բոլորի մոտ էլ աշխատակարգը նույնն է եղել: Տարիներ շարունակ այս տեսակը գործել ու վերարտադրվել է՝ գործի դնելով նույն լծակներն ու նույն տեխնոլոգիաները:

Երբ կհանձնեք ձեր պատգամավորական մանդատը և կդառնաք սովորական «ՔԱՂԱՔԱՑԻ», այդ ժամանակ ոտք կգցեք շարքային քաղաքացու՝ հալալ քրտինքով ապրող մարդկանց հետ, ովքեր Ձեզանից շատ բարձր են կանգնած՝ իրենց ունեցած ինտելեկտով, իրենց ապրածով ու վաստակով:

Եվ ընդհանրապես, չհամարձակվե՛ք այսուհետ բարեգործությունների ու բարի գործեր անելու մասին ծպտուն անգամ հանեք:

Այլապես մեզ կհիշեցնեք «Կնքահայրը» ֆիլմի այն դրվագը. «Երբ երեխա է կնքում և միաժամանակ սպանություններ իրականացնում»…

Աշխատակցի հետ այդ տոնով, ժեստով առնչվող և պոլիտբյուրոյի մտածելակերպով առաջնորդվող «քաջագործը » դժվար թե կարողանա ընկածին օգնել՝ բարեգթությունից դրդված:

Բարեգործությունը, դա հոգեկան վիճակ է, իսկ Ձեր դեպքում այն դժվար է կռահել, թե ինչ է…

Ով է «դարի դասական», Արտակ Սարգսյանը

Մի երկու խոսք էլ՝ մեծանուն պատգամավոր, «դարի դասական», Արտակ Սարգսյանի մասին: Ուրեմն այսպես.

Մեծարգոն 1997 թվականից եղել է «SAS» գրուպի նախագահը: Ու բացի կոշիկ կարելուց ու մեծ գումարներ վաստակելուց, Արտակ Սարգսյանը կյանքի ընթացքում հայտնաբերում է, որ զարդարող մի ատրիբուտ կա, որ պակասում է իրենից…

Ուստի նա, տակավին երիտասարդ՝ 31 տարեկան հասակում, որոշում է բեմել քաղաքական հարթակի վրա, և արագ կերպով անցնում է «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը:

Սակայն 2006թ. մայիսի 22-ին, խորհդարանական աշխատանքների մեջ խորասուզվելուց հետո, ժամանակի մտածող Արտակ Սարգսյանը լքում է «Օրինաց երկիրն», ու նույն թվականի մայիսի 25-ից դառնում է «Գործարար» պատգամավորական խմբի անդամ:

Ու քանի որ Արտակը մոզգը հարյուրի վրա է աշխատում, հաշված ժամերի ընթացքում, նա նոր բացահայտում է անում յուր գլխում, և հասկանում, որ իր մեջ նժդեհականությունն է գլուխ բարձրացրել:

Ինչ է անում ՍԱՍ-ի Արտակը. շտապում է ընկնել ՀՀԿ-ի գիրկը՝ դառնալով ցեղակրոն գաղափարախոսության ջատագովներից մեկը:

Միայն թե մնում է ճշտել. արդյո՞ք ՍԱՍ-ի Արտակը գոնե տարրական պատկերացում ունի հայ ազգային-ազատագրական պայքարի ականավոր գործչի, մեծ ստրատեգի ու իմաստասերի մասին, որի գաղափարախոսության կրողն է այն կուսակցությունը, ում թևերի տակ կուչ է եկել Սաս-ի Արտակը:

Հ.Գ

Այդուհանդերձ ցավալի է, որ ապրում ենք այն ժամանակահտվածում, երբ այն սերնդի քաղաքական գործիչներն ու օլիգարխներն են գերակշռում, որոնց անցյալը լի է տարատեսակ սև ու մութ պատմություններով : Ու մտահոգիչ է, որ որոշակի դիրք ձեռք բերած այդ տզրուկների մութ կենսագրականը առայժմ անտարբերության է մատնված:

Փաստ է, որ իներցիայով պայմանավորված անարդարության դեմ հասարակ քաղաքացին խուսափում է ըմբոստանալ և «ատամ ցույց տալ», քանի որ բնավորություն է դարձել` վախենալ չինովնիկներից, ուժից, պաշտոնից:

Ավելին, «շեֆերի» առաջ ծնկելը սկսել է համատարած բնույթ կրել, ինչն էլ ցավոք նպաստում է ՏԵՍԱԿԻ փոշիացմանը:

Թեև ոչ ոք չի կարող ասել, թե որ պահին կարող է պայթյունն անխուսափելի դառնալ:
Եվ վերջապես, ՍԱՍ-ի Արտակի նման ձկները չէ, որ սայթաքել ու արագ պայմաններում պահածոյացվել են:

Այնպես որ, սրանց ժամանակն էլ կգա… Քիչ մնաց:

Գայանե Զարգարյանի ֆեյսբուքյան էջից: