Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը - ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև պատերազմն անխուսափելի է. փորձագետ - Ոստիկանները դարանակալել են բնակարանում և խափանել գողությունը (տեսանյութ) - Երևան-Սևան ճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ - Ինչպիսի մայիս է սպասվում. օդերևութաբանների կանխատեսումը - Հայաստանի սահմանադրական բարդույթը - ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի ամենախայտառակ թեկնածուն՝ Փոլադ Բյուլ-բյուլ օղլի - Սպասվում է Արդարադատության անարդար նախարա՞ր - Հա ի՞նչ անենք, դեպք ա, պատահել ա… Արարատ-Երևան գնացքի ուղևորները հրաշքով են փրկվել (ֆոտո) - Սերժ Սարգսյանը ԴԱՀԿ պետ է նշանակել

Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում օգնել է անօթևանին. Daily Mail (լուսանկարներ)


mkhitaryan2

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցուցադրել է մարդասիրություն, երբ օգնել է անտուն մարդուն: Այդ մասին գրում են անգլիական պարբերականները:

«Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում ցուցադրել է մեծահոգությունը Հարության երկուշաբթի օրը, երբ անօթևան մարդուն գումար է տվել: «Մանչեսթեր Յունայթեդի» աստղը նկատել է գումար խնդրող անօթևանին իտալական ռեստորանից դուրս գալուց հետո, որտեղ ժամանակ է անցկացրել ընտանիքի հետ: Նա կանգնել է, որպեսզի գումար տա կամուֆլյաժով և ջինս հագած տղամարդուն, ով կանգնած է եղել նրա մեքենայի մոտ: Այդ պահը ֆիքսել են լուսանկարիչները»,- գրում է Daily Mail-ը:

mkhitaryan mkhitaryan1