Երևանում կայացավ EPIC ուսանողական բացառիկ նախագծի շնորհանդեսը (լուսանկարներ)


epic3

Սույն թվականի ապրիլի 12-ին «Դաբլթրի բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում տեղի ունեցավ EPIC նախագծի առաջին պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում նախագծի համահիմնադիր Գևորգ Ավետիսյանը հանգամանալից ներկայացրեց EPIC նախագիծը՝ խոսելով գաղափարի ծագման, նախագծի նպատակների և առաքելության մասին՝ միևնույն ժամանակ անդրադառնալով ուսանողներին առնչվող մի շարք խնդիրների, որոնց լուծմանն էլ միտված է EPIC նախագիծը:

epic12

epic4

Միջոցառմանը ներկա էին նախարարությունների, դեսպանատների, համալսարանների պաշտոնական ներկայացուցիչներ, մի շարք երիտասարդական կազմակերպություններ՝ «AEGEE», «APY», «FYCA», «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոն, համալսարանների ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև ուսանողներ և նախագծով հետաքրքրված անհատներ:

epic5

epic1epic9

Շնորհանդեսին ներկա էին նաև աշխարհահռչակ աստղաֆիզիկ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանը, երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ Արմինե Իսրայելյանը, ինչպես նաև «Հայաստանի զարգացման հիմնադրամ» ներկայացուցիչ Կարեն Թաթարյանը: Գարիկ Իսրայելյանն իր մասնակցությունը կբերի EPIC նախագծին՝ որպես խոսնակ՝ սեմինարներ անցկացնելով ուսանողների հետ և ներկայացնելով իր հաջողության պատմությունը:

epic epic2 epic3 epic8

EPIC նախագծի անցկացման գաղափարը դրական արձագանք ստացավ միջոցառմանը ներկա գտնվողների շրջանում: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը և առաջարկություններն ուղղել Գևորգ Ավետիսյանին:

epic7

epic11
Շնորհանդեսի ավարտին կազմակերպված հյուրասիրության ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Salvation խմբի կատարումները և ոչ ֆորմալ միջավայրում իրենց հարցերն ու առաջարկություններն ուղղելու նախագծի կազմակերպիչներին:

epic10

epic13

EPIC-ը իր ձևաչափով նմանը չունեցող ուսանողական ամառային դպրոց է, որը նմանատիպ տարատեսակ նախագծերի միավորումն է մեկ վայրում։ EPIC-ի գլխավոր յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն մեծապես կարևորում է ուսանողների նախասիրությունները և նրանց հնարավորություն ընձեռում անձամբ կազմել դասավանդվող առարկաների ցանկը։ Միևնույն ժամանակ մասնակիցներին հնարավորություն է տրվում հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 300 ուսանողների հետ, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ այսպիսով նպաստելով նրանց անձնային և մասնագիտական աճին։

epic6