Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Աջաբսանդալը, Գիքորի «էստի համեցեքը», դաշինքի քաոսն ու տուժած ժողովուրդը, Հանրապետականի տեսլականը (տեսանյութ)


boris alexanov hanrapetakan kusakcutyan gorcich shirakimarz txtakic harcazruyc estihameceq giqoripes kanchumen

Հին ու նոր դեմքեր, նորաստեղծ ու վերածնված կուսակցություններ և «թմբլիկ դաշինքներ»… Քաղաքական այս ներկապնակում իրապես դժվար է հասկանալ՝ ով որտեղ է, ում կողքին, իսկ թե ինչու, այդ հարցին պատասխանելու համար լուրջ հետազոտություններ պետք է կատարել, որովհետև նույնիսկ այն պարզ հարցին, թե ինչու այս կամ այն թեկնածուն ընտրեց քաղաքական տվյալ թիմը, քարկապ են ընկնում:

Ի վերջո, վաղ մեկնարկած նախընտրական աշխուժությունն ի՞նչ է հուշում, ինչ ակնկալի ընտրողը, երբ նույնիսկ տասնյակ տարիներով ընտրություններին մասնակից գործիչները հապաղում են պատասխանել այս հարցին՝ որակելով առաջիկա ընտրություններն աննախադեպ, անկանխատեսելի:

NEWSPRESS.am-ի թղթակիցը նախընտրական տրամադրությունների մասին խոսել է Հանրապետական կուսակցության անդամ, Գյումրի երեք շրջանային գրասենյակի ղեկավար Բորիս Ալեքսանովի հետ, ով արդեն 15 տարի է` ղեկավարում է գրասենյակը ու եկող-գնացող թեկնածուների, կուսակցությունների մասին շատ բան կարող է ասել:

«Այս ընտրությունները լինելու են աննախադեպ են իրենց բովանդակությամբ և կազմակերպչական բոլոր ուղղություններով, թացն ու չորը խառնվել է իրար, ու չես հասկանում` ով ում հետ է բանակցում: Նման ճաշերին իրա անունն են տալիս, հիմա էդ քաղաքական ճաշն է եփվում, ով ում բերակամն է, ում հետ է համագործակցում: Գիքորի պես «էստի համեցեք» են բղավում, բոլորն ասում են՝ մեր դռները բաց են, ո′չ էդ դուռը տեսանք, ո′չ էլ էդ դուռը թակողին տեսանք: Էստեղ ընդամենն Ազգային ժողովում փափուկ աթոռներ ձեռք բերելու մրցություն է գնում: Ժողովրդի շահի մասին՝ ոչ մեկը չհամարձակվի չխոսի, էստեղ կա անձնական շահ, բարեկամի ու թիմի շահ: Ես մարդ գիտեմ՝ 4-5 դուռ թակել է ու չգիտի՝ ում է միանալու, որ դաշինքին»,- նշեց Բորիս Ալեքսանովն ու միանգամից սկսեց խոսել դաշինքների մասին, որոնք մնում են անհասկանալի, ով ասես իրար հետ սկսել է դաշնակցել, ինչն էլ, ըստ մեր զրուցակցի, իր հետ բերելու է մի նոր քաոս. «Հլը պատկերացրեք՝ ընտրություններից հետո հաղթանակ տարավ դաշինքը, ինչպես են կիսելու իրար մեջ, ինչ խառնաշփոթ է սկսվելու, ինչ քաոս ու նորից ու նորից տուվելու է մեր ժողովուրդը»:

Երբ Հանրապետական գործիչը խոսում է ժողովրդի շահից ու այն միայն շահարկողներից, հարց է առաջանում՝ նույնը վերաբերո՞ւմ է Հանրապետականներին:

«Ես խոսում եմ ժողովրդի անունից, ես գիտեմ, որ կա մարդկանց խումբ, որ դժգոհ է, և ես ասեմ, որ էդ դժգոհությունն էլ օդից չի գալիս, էդ դժգոհությունն էլ ունի իր օբյեկտիվ պատճառները, բայց մենք երբեք չենք ասում, թե ունենք կախարդական փայտիկ: Մենք պատերազմող երկիր ենք, պետք չէ անտեղի խոստումներ տալ, իսկ ընդդիմությունը պետք է կարողանա պարտվել արժանապատվորեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ այն հարցին պատասխանելիս, թե Գյումրիում ի՞նչ է սպասվում, երբ Սամվել Բալասանյան, Մարտուն Գրիգորյան, Վարդան Ղուկասյան հակառակորդները դարձել են թեկնածու, ու բախումներ կլինե՞ն արդյոք, Հանրապետական գործիչ Ալեքսանովն առավել քան անկեղծ էր. «Գիտեք՝ ինչից են եղել միջադեպերը, էստեղ եթե որևէ մեկը խոսի ժողովրդի շահի մասին, անբարոյականություն է: Էստեղ ընդամենն անձնական շահերի մասին է, և անձնական շահերն ընտրությունների ժամանակ են ի հայտ գալիս, մեկը մեկին ընդառաջել են, պայմանավորվածություն են ձեռք բերել, թե ես քեզ էստեղ կօգնեմ, հետո դու ինձ էնտեղ կընդառաջես: Բայց էդ պայմանավորվածությունը միշտ խախտվել է, միշտ ինչ-որ մեկը խախտել է, միշտ իրան ինչ պետք եղել է, վերցրել է ու մոռացել է իր խոստումը: Դրա արդյունքում խորանում են հակասությունները, և եթե չկա իրար զիջելու, հարգելու հանգամանքը, ինչ-որ մի տեղ դա ի հայտ կգա»,- նշեց Ալեքսանովը:

Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում