Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ. վարչապետ (լուսանկարներ) - Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն կիրականացվի - Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականների ուղեկցությամբ այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (լուսանկարներ) - Ինչո՞ւ է բարբաջում իշխանության կողմից ուղարկված «բամբիռ» Իսագուլյանը - Իրավիճակը արցախա-ադրբեջանական սահմանին (ինֆոգրաֆիկա) - Կորել է քաղաքացի - Պարզվել է Վանաձորում տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը - Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի - Թուրքիան ու Ադրբեջանն օգտվելու են Վրաստանի ժողովրդագրական աղետից - Statement of the Press Secretariat of the Presidium of the FAAE about the campaign of the upcoming elections on April 2 in Armenia

Գյումրիի ավագանին կլուծարվի՞. պարզաբանում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը


gyumrium ynddimadirnere qaghakan dashunbq kkazmen

Լրանում է Գյումրիի նոր ձևավորված ավագանու երեք ամիսը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրիի ավագանու անդամներից ոչ բոլոր կուսակցություններն էին մասնակցում նիստերին: «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» և ԳԱԼԱ կուսակցության անդամներն առաջին նիստից սկսած որոշեցին, որ բոյկոտելու են ու չեն մասնակցելու նիստերին, քանի որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկու ավագանու անդամի տեղ վերցվել էր ու այն փոխանցվել ձայների մեծամասնություն ունեցող «Բալասանյան դաշինքին»: Դեմ լինելով ու բողոքարկելով՝ ավագանու անդամներից ոչ մեկը չներկայացավ նիստերին:

Ավագանու անդամների բացակայությունների ու օրենսդրական կարգավորումների մասին է NEWSPRESS.am-ի թղթակիցը փորձել պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանից:

Ինչքա՞ն է շարունակվելու նման իրավիճակը, ու ընտրական օրենսգիրքն ի՞նչ է սահմանում նման դեպքերում. ի պատասխան մեր այս հարցի՝ պատասխանատուն նախ օրենսդրորեն մեկնաբանեց ստեղծված վիճակը. «Որպես էդպիսին՝ բոյկոտ չկա, օրենքի չիմացություն է դա, ու երեք կուսակցության անդամներից ոչ մեկը չգիտի օրենքը: Օրենքով սահմանված է՝ եթե իրենք երեք ամիս նիստերին անհարգելի պատճառներով չմասնակցեցին կամ չքվեարկեցին նիստերի ընթացքում, վաղաժամկետ դադարեցվում են լիազորությունները»:

Միաժամանակ, Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն առաջարկում է իր տարբերակը՝ նշելով, որ եթե ինքը լիներ տվյալ կուսակցությունների փոխարեն՝ այլ կերպ կվարվեր. «Եթե ես էղնեի, էդպես չէի էնե, ես, ասենք, որպես ավագանու անդամ՝ կգամ, կգրանցվիմ, կստորագրեմ, որ նիստին էկել եմ, ես բացակա չեմ, բայց նիստը սկսվավ, թողնիմ դուրս կուգամ, չեմ մասնակցե, այ, ըդիկ ուրիշ բան: Էլի դժգոհ եմ ու չեմ մասնակցե, թե չէ էսպես իրանք կոպիտ խախտում կէնեն»,- ապա հավելում, որ թեև իր լիազորությունների մեջ չէ, բայց որպես քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ ինքն անհատական, բոլորին պատվիրված նամակով ուղարկել հրավեր է ուղարկել, որևէ մեկը չի եկել:

 «Յանիմ ի՞նչ: Օրենքի կոպիտ խախտում է, նրանք խախտում են ավագանու լիազորությունները, ու շուտով ավագանու անդամներից մեկը կամ ցանկացածը կարող է առաջարկություն ներկայացնել ու էդ դեպքում վաղաժամկետ կդադարեցվեն լիազորությունները»,- ասաց Ասատրյանը:

Բայց լիազորությունների դադարեցումը չի նշանակում՝ ավագանու նոր ընտրություններ, այլ ավագանու անդամ են դառնում կուսակցական ցուցակի հաջորդ անդամները, այսինքն՝ եթե որևէ կուսակցություն ունի ավագանու 4 անդամ ունենալու լիազորություն, կուսակցական ցուցակի առաջին չորս անդամներն են դարձել ավագանու անդամ, երեք ամիս չեն մասնակցել ավագանու նիստերին, վաղաժամկետ դադարեցվում է նրանց լիազորություններն, ու ավագանու անդամ են դառնում կուսակցական ցուցակի հաջորդ չորս անդամները: Եվ այսպես շարունակ, նորից երեք ամիս չմասնակցելով՝ մյուս կուսակցականները կդառնան ավագանու անդամ:

Ավագանու նոր ընտրություն կլինի այն դեպքում, եթե կուսակցական ցուցակներում այլևս մարդ չլինի ընդգրկված, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏԻՄ ընտրություններին կուսակցական ցուցակներում մինչև 90 մարդ էր ընդգրկված, հավանաբար, առաջիկա տարիներին Գյումրիում նոր ընտրություններ չեն լինի: