Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել - Հայաստանում լինել օլիգարխ և միևնույն ժամանակ ընդդիմություն՝ ուտոպիա է - Բակո Սահակյանը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը - Ինքնասպանություն գործած երիտասարդը Երևան էր եկել բժշկական հետազոտություն անցնելու. մանրամասներ - Գևորգ Կոստանյանը նոր պաշտոն է ստացել - Արթուր Բաղդասարյանը կուսակցության անվանումը փոխեց, կաշին՝ ոչ - Այսօր վերջապես մի դրական բան երևաց. Գագիկ Սուրենյան - Ապրիլյան պատերազմում զոհված Մերուժան Ստեփանյանի տարեդարձը ծնողները նշել են երեխաների խնամքի տանը (լուսանկարներ) - ՃՈ-ն հորդորով դիմել է վարորդներին - «Եթե ընտրությունները կեղծվեն՝ կանցնի ՀՀԿ-ն, և երկիրը կմնա փոսի մեջ»

Երբ սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում


selechral-poxaren-selvorne-jrrum-newspresam-patasxan-joghovurd-oratert-tnoren-xmbagir-taguh-tovmasyanin-hovsepyan

NEWSPRESS.am-ի՝ իշխանությանը մոտ գտնվող աղբյուրների փոխանցմամբ՝ զանգվածային լրատվական միջոցների կրճատումներ են սպասում: Ու պատահական չէ, որ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ, մեղմ ասած, ցայտնոտի մեջ են, մինչև իսկ այնքան, որ սեփական կաշին փրկելու համար ստորաքարշ քծնանքի մարաթոն են սկսել:

Օրինակ ArmLur.am լրատվական կայքի խմբագրակազմը որոշել է մանևրել. թոզ փչելով իշխանության ու հասարակության աչքին՝ կայքը, իր գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ, իբր շատ վատ զգալով ու իբր իրեն «խորթ զգացողությամբ» ներկայացրել է լրատվական դաշտը, իր իսկ բնութագրմամբ, «պախարակող», իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված երկու կայքերի ղեկավարների՝ Analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանին և NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն Արիանա Հովսեփյանին:

Հրապարակման մեջ, անցնելով գործընկերային էթիկայի սահմանները, հեղինակը նշել է, թե «…չի կարելի լրագրողի բարձր կոչումը պախարակելու գնով գործունեություն ծավալել…»:

Չի քննարկվում այն, թե ո՞ւմ և ի՞նչ բարձր կոչման մասին է խոսքը, երբ նույն այդ «բարձր կոչմամբ» փորձ է արվում ստորաքարշությամբ ճանապարհ հարթել գործընկերների վրայով ու իսկապես պախարակել նրանց: Չի քննարկվում նաև այն, որ, դարձյալ իշխանությանը մոտ գտնվող մեր աղբյուրների տեղեկություններով, ArmLur.am-ը կորցրել է իր նախկին «հովանավոր պապաներին» ու հիմա դռնեդուռ է ընկել…

NEWSPRESS.am-ը չի պատրաստվում պատասխան վիրավորանքներ հնչեցնել՝ հակադարձելով կայքի զրպարտություններին: Պարզապես հասկանալով ArmLur.am-ի խիստ տագնապային վիճակը, որ նորաբաց որևէ կայք կարող է մրցակցել իր հետ ու այդ մրցակցությունից հաղթող դուրս գալ, փորձում է տալ որոշ պարզաբանումներ:

NEWSPRESS.am-ի տնօրեն Արիանա Հովսեփյանը երբեք փոխհամագործակցության մեջ չի մտել իրավապահների կամ հանցավոր մարդկանց հետ, երբեք կայքը պահող «պապաներ ու պապիկներ» չի ունեցել ու մշտապես հույսը դրել է իր ուժերի վրա, երբեք չի շորթել, չի զրպարտել, չի շողոքորթել ու չի սողացել: Արիանա Հովսեփյանն իր գործընկերներին ու մտերիմներին չի մատնել:  Ու եթե նա այսօր իրավապահների ուշադրության ներքո է, ապա միայն անաչառ լրատվության համար, որով ցանկացել է օգնած լինել:

Եվ ի գիտություն, եթե Արիանա Հովսեփյանն իսկապես մեղավոր լիներ սուտ մատնության դրդելու մեջ, ապա վճիռը չէր ներկայացնի Վերաքննիչ դատարան՝ արդարություն պահանջելով:

Եթե մեղավոր լիներ, ապա Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամլո քարտուղարությունը չէր միջնորդի NEWSPRESS.am-ի համար՝ անդամագրվելու միջազգային խոշորագույն երկու կառույցի՝ SEEMO և IPI լրատվական ամենահեղինակավոր կազմակերպություններին:

NEWSPRESS.am-ն այսօր հայաստանյան գերծանրաբեռնված դաշտի լրատվամիջոցներից միակն է, որն այդ միջազգային կազմակերպությունների անդամ է հանդիսանում:

Ավելին՝ միջազգային այդ կառույցները հետաքրքված են Արիանա Հովսեփյանի նկատմամբ անարդար դատավճռով: Նրանք արդեն իսկ հետաքննություն են սկսել և հետամուտ են լինելու անարդար դատական գործի բացահայտմանը: