Ես ուզում եմ, որ մեր հայ ժողովրդի մեջ շատ լինեն Ղուկաս Ուլիխանյանի նման մարդիկ. (տեսանյութ) - Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին շրջանառվող լուրը հերյուրանք է - Աչքը չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս - Տարածաշրջանում պատերազմ զսպողը զինվորն է. Սերժ Սարգսյան - Ղուկաս Ուլիխանյանն իր նպաստն է բերելու առողջապահական համակարգի բարելավմանը (տեսանյութ) - Սամվել Բաբայանն ընդունել է իրենց առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. դատախազություն - Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ. վարչապետ (լուսանկարներ) - Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն կիրականացվի - Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականների ուղեկցությամբ այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (լուսանկարներ) - Ինչո՞ւ է բարբաջում իշխանության կողմից ուղարկված «բամբիռ» Իսագուլյանը

Վանաձորի հիվանդանոցում չեն ընդունել թևի կոտրվածքով 3-ամյա երեխային


kotrvacq

Այն, որ Ամանորի գիշերն ու դրան հաջորդող մի քանի օրերին Շտապ օգնությունն ու, ընդհանրապես բժիշկները, պետք է աշխատեն և աշխատում են արտակարգ ռեժիմով՝ բոլորը գիտեն: Սակայն պարզվում է կան «կարգազանցներ», ովքեր արհամարհում են նախարարության հանձնարարականն ու մոռանում Հիպոկրատի իրենց երդումը:

Մասնավորապես Վանաձորի բժշկական համալիրում ամանորյա գինարբուքը կաթվածահար է արել տեղի բժիշկներին, մինչև իսկ այնքան, որ հիվանդանոցում այդ օրերին նույնիսկ հերթապահ բժիշկ չի գտնվել:

NEWSPRESS.am-ի զրուցակիցը պատմում է, թե ինչպես հունվարի 1-ին, իր 3.5 ամյա փոքրիկին կոտրված ձեռքով տարել է հիվանդանոց, սակայն այնտեղ երեխային չեն ընդունել, քանի որ հերթապահ բժիշկ չի եղել:

Հոր խոսքով, երեխային նախ տարել են ռենգեն հետազոտության, սակայն այնտեղ մասնագետ չի եղել, իսկ հերթախահ մասում նստած կինն էլ հորդորել է երեխային տանել «Նարեկ» մանկական հիվանդանոց: Բարեբախտաբար այս հիվանդանոցները գտնվում են կողք կողքի, բայց դժբախտաբար, այստեղ ևս բժիշկներ չեն եղել:

Ընդունարանում այդ պահին գտնվող մի բուժաշխատող հայտնել է, որ հերթապահ բժիշկ չունեն… ապա երեխայի հոր պնդումներից հետո՝ զանգահարել է մասնագետ մի բժշկի, ով, հավանաբար այդ պահին օղու շիշը ձեռքին, ծնողին խորհուրդ է տվել երեխային տանել ռենգեն հետազոտության: Այլ կերպ ասած՝ իր վրայից «ցրել է»՝ այդ պահին հիվանդանոց չգալու համար:

«Ախր ինչպե՞ս կարելի է ցավից մրմռացող երեխայի ծնողին նման բան ասել: Ախր Հիպոկրատի երդում տալուց առաջ չէի՞ք հիշում, որ պատասխանատու եք լինելու այդ սուրբ երդման առջև ողջ կյանքում: Ինչպե՞ս կարելի է Ամանորը պատճառաբանելով բարձիթողի վիճակում թողնել մի ողջ բաժանմունք»,-մեր հետ զրույցում վրդովված ու նեղսրտած ասաց հայրը:

Անտարբեր վերաբերմունքի արժանանալով Վանաձորի հիվանդանոցում՝ զայրացած ու վիրավորված ծնողները, երեխային հասցնում են Երևան....

«Երևանի բժիշկների համար Ամանոր չէ՞ր, որ անմիջապես երեխային տեր կանգնեցին ու համապատասխան բուժօգնություն ցուցաբերեցին»,-նկատում է փոքրիկի հայրը՝ հուսալով, որ պատկան մարմինները կզբաղվեն այս բարձրթողի վիճակով:

Ու քանի որ զայրացած հայրը բժիշկների անուն ազգանունները չեր հիշում՝  NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել հերթապահ բաժանմունքի հետ և պարզաբանումներ ստանալ կատարվածի մասին: Սակայն, ինպես և սպասվում էր, պատասխանը անորոշ էր.

«Ազիզ ես չըգիդեմ էդ ինչ ա էղել, ուզո՞ւմ ես զանգի իրանց բաժանմունք…»,-ասաց մեր զրուցակիցը՝ չտրիապետելով տեղեկատվությանը, թե կոնկրետ ինչպե՞ս պետք է զանգել այդ բաժանմունք, երբ չկա հեռախոսահամար և միայն կարելի է զանգահարել տնօրենի ծառայողական համարով, որը չի պատասխանում:

Հիշեցնենք, որ Վանաձորի հիվանդանոցի հետ կապված այս դեպքը բժիշկների անտարբերության միակ դրսևորումը չէ: Միայն պարզ չէ, թե մինչև ե՞րբ պետք է շարունակվի այս բարձրթողի վիճակը ու դեռ քանի դժբախտ դեպք պետք է գրանցվի, որ առողջապահության նախարարությունը ի վերջո արձագանքի կատարվածին և, «բժշկին տված մաղարիչը օրինականացնելուց» բացի, մտածի նաև հատկապես շրջանների բուժհիմարկների աշխատողների «խելքը գլուխը բերելու» մասին:

NEWSPRESS.am