«Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 67 մեքենա - «Բավրա» մաքսակետի պետի և ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալությունը՝ տեսանյութով - Սկանդալային լուսանկար ՆԱՏՕ-ի գագաթաժողովից (լուսանկար) - Արմենին անվանակոչել էին արցախյան պատերազմում զոհված հորեղբոր անունով․ մանրամասներ - ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին (ֆոտո) - Ուշադրություն․ որոնվում է տեսանյութում պատկերված կինը - Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել - 13-ամյա երեխան կամրջից վայր է ընկել և մահացել. քննություն է տարվում - Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը - Առանձին վայրերում կա կարկուտի հավանականություն

Գումարային շտապ օգնություն, թե՞ ծուղակ. խարդախություն՝ սոցցանցերում


glxavor-gumarayin-ognutyun

Շահարկելով մարդկանց սոցիալական վիճակը՝ խարդախներն ու հանցագործները ամենուր թակարդներ են լարում: Իսկ ավելի հաճախ այդ ծուղակներում հայտնվում են սոցցանցերի օգտատերերը:

Վառ ու թարմ օրինակ.

Հունվարի 5-ի առավոտյան ժամը 10:56-ին Одноклассники-ի իմ էջին  գալիս է նամակ՝ հետևյալ բովանդակությամբ և տառասխալներով.

Ուղիղ մեջբերում.

«ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ+
ՀԱՐԿԱՎՈՐ Է ՇՏԱՊ ԳՈՒՄԱՐ, ԱՊԱ ԴԻՄԵՔ ՄԵԶ ՝ ՄԵՆՔ ԿՕԳՆԵՆՔ ՁԵԶ ՍՏԱԼՈՒ ԳՈՒՄԱՐ 1 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ …. »

odno-gumarner-barbajanq

Իհարկե, բովանդակությունն ինքնին խոսուն էր: Հենց առաջին պահին մտածեցի՝ կա′մ կատակ է, կա′մ թակարդ… և նույնքան պաթետիկ ու հումորային ոճով պատասխան ուղարկեցի. «Ինձ հարկավոր է շտապ սուրճ»:

Ավելի ուշ, երբ իմ տողերը խիստ «զայրացրեցին» օգտատիրոջը,  ես, ինչպես ասում են, հյուր գնացի նշված կայքէջ: Չզարմացա, երբ այնտեղ խոստումնալից, լուրջ և բովանդակալից «ոչինչ» ասող ոչինչ չտեսա, կամ ավելի ճիշտ՝ տեսա այն, ինչ սպասում էի. Փակ կայքէջ՝ անհասցե ու անանուն… (նկարում).

odno-gumarner

Մնում էր միայն զանգահարել. զանգահարեցի. Իգական սեռի մի ներկայացուցիչ իր բարեհունչ ձայնով սկսեց հարց ու փորձ անել, թե արդյոք ուն՞եմ վարկային պատմություն, ե՞րբ եմ վերջին անգամ վարկ վերցրել, ինչպիսի՞ն է իմ վարկային պատմությունը և էլի հարցեր, որոնք, սովորաբար, բանկերում կամ այլ լուրջ կազմակերպություններում տալիս են այն մարդուն, ում պատրաստվում են վարկ տրամադրել:

Ընդհատելով նրան՝ հարցրեցի, թե ի՞նչ կազմակերպություն են ներկայացնում: Պատասխանը՝ լռություն… ևս երկու անգամ հարցս ուղղելուց հետո վերջապես աղջնակը կամ կինը հեռախոսը փոխանցեց ոչ բարեհունչ ձայնով մի տղամարդու: Վերջինս պարզաբանեց, որ իրենք վարկ չեն տալիս, այլ գնում են ապրանք:

«Մենք գնում ենք տեխնիկա, դուք գնալու եք, տեխնիկա եք վերցնելու, վաճառելու ինձ, ես գնելու եմ այդ տեխնիկան…»,- ասաց ձայնը:

Դիտարկմանը, թե հայտարարության ձևակերպման մեջ այլ կերպ էր ներկայացված, տղամարդը պատասխանեց.

«Մենք վարկ չենք տալիս, մենք խորհրդատվություն ենք տալիս, որ գնանք ապառիկ վերցնենք… այդ խորհրդատվությունն արժի 3000 դրամ… դուք կարող եք ապառիկով վերցնել տեխնիկան, վաճառել ինձ».- ասաց տղամարդը:

Հարցին, թե ո՞ր հասցեով եմ դիմելու՝ պատասխանեց, որ Բանգլադեշում են և կես հեգնաքով շարունակեց. «Դուք էկեք Բանգլադեշ, զանգեք, մենք կգանք ձեզ կդիմավորենք…»:

Իսկ երբ հարցրեցի, թե ի՞նչ է իր անունը՝  ճիշտ 6 վայրկյան տևեց մինչև զրուցակիցս կողմոնորոշվեց որևէ անուն «կրակել օդում» և ասել, որ իբր իր անունը Մեսրոպ է…

Նկատենք, որ մեր ձեռքի տակ ունենք հեռախոսազրույցի ամբողջական ձայնագրությունը:

Այն, որ այս «Գումարային շտապ օգնությունը» օրինական հիմքով չի գործում, անվիճելի փաստ է: Չի քննարկվում նաև, որ շտապ գումարի կարիք զգացողները հաստատ հայտնվելու են ծուղակում:

Այստեղ կա մի շատ կարևոր հարց՝ ինչպե՞ս է այս բանդային հաջողվում աննկատ մնալ իրավապահների աչքից…

Այնքան եմ ուզում հավատալ, որ փողոցային այս խարդախության մասին, որտեղ շահարկվում է մարդկանց սոցիալական վիճակն ու ակնհայտ խաբեություն է իրականացվում, իսկապես իրավապահները տեղյակ չեն: Այլապես վաղուց պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեին:

Կարծում եմ՝ արձագանքը չի ուշանա, իսկ մենք հետևողական կլինենք…

NEWSPRESS.am