Շարմազանովը հավատում է ուրվականներին - Հնարավոր է` անձնական խնդիր են ունեցել. Ալիկ Սարգսյան - Զոհված կապիտանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով - Ասե՞լ ճշմարտությունն ընտրությունների մասին, թե՞ չասել․ այս է խնդիրը - Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (ինֆոգրաֆիկա) - ՀՀԿ քարոզչությունը կլինի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով - Այս ամենում առկա է էմոցիոնալ դաշտ. Նախարարը՝ զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասով նշումների մասին - Հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության. Սենոր Հասրաթյան - «Ընտրությունների նժարին դրված է ոչ միայն իշխանության, այլև Արցախի հարցը» - Ավարտվեց Հայաստանի ջրանկարչության դարաշրջանը․ մշակվում է հողերի 47 տոկոսը

«Բանանցը» պայմանագրեր է կնքել իր երեք նախկին ֆուտբոլիստների հետ


bananc-footballayin-akumbn-paymangir-storagrel-hardzakvox-norayr-gyozalyan-kisapashtpanner-lorecyanaram-harutyunyan-karenihet

Երևանի «Բանանցը» պայմանագրեր է ստորագրել հարձակվող Նորայր Գյոզալյանի և կիսապաշտպաններ Արամ Լոռեցյանի ու Կարեն Հարությունյանի հետ:

Երեք ֆուտբոլիստներն էլ «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սաներ են և տարբեր ժամանակահատվածում հանդես են եկել «Բանանցի» կազմում:

26-ամյա Նորայր Գյոզալյանը 2007-ից 2011 թվականներին է «Բանանցի» կազմում խաղացել Բարձրագույն խմբում, ապա տեղափոխվել է Դիլիջանի «Իմպուլս»: Այս թիմի կազմում Նորայր Գյոզալյանը 2012/13 մրցաշրջանում ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու և տեղափոխվել է բելառուսական «Տորպեդո-Բելազ»: 2013/14 մրցաշրջանից հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում:

Բոլոր մրցաշարերում Գյոզալյանը մասնակցել է 225 խաղի և դարձել է 67 գոլի հեղինակ: Այդ գոլերից 3-ը նա խփել է եվրագավաթների որակավորման փուլի հանդիպումներում, իսկ Հայաստանի առաջնության հանդիպումներում դարձել է 56 գոլի հեղինակ: Նորայր Գյոզալյանն «Ալաշկերտի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր:

23-ամյա Արամ Լոռեցյանը «Բանանցի» կազմում Բարձրագույն խմբում հանդես է եկել 2013-ից 2015 թվականներին, ապա խաղացել է «Ալաշկերտում» և «Արարատում»: Արամ Լոռեցյանը երկու անգամ է դարձել Հայաստանի չեմպիոն՝ 2013/14 մրցաշրջանում «Բանանցի» կազմում, իսկ 2015/16-ում՝ «Ալաշկերտում»: Նա նաև «Բանանցի» կազմում նվաճել է Հայաստանի սուպերգավաթը:

21-ամյա Կարեն Հարությունյանը 2015 թվականին էր հեռացել «Բանանցից»: Նա Բարձրագույն խմբում «Բանանցի» կազմում մասնակցել էր 28 խաղի և դարձել էր 1 գոլի հեղինակ: Հենակաետային կիսապաշտպանը հանդես է եկել նաև Հայաստանի երիտաարդական հավաքականի կազմում