Երևանում զինված անձիք «ՎՏԲ Բանկ»-ից հափշտակվել են շուրջ 8,5 մլն դրամ - «Կեցցե Ասլանյան, վիվատ»․ չկա աղբաման՝ չկա աղբի խնդիր - Ի՞նչ է խոստացել Ռիտա Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած գյումրեցի կնոջը - Քաղաքապետարան․ Կամո Արեյանը որոշել է խուզարկել կանանց - Հրապարակվել է 10 խոշոր հարկատուների ցանկը - 18+ զրույց վարչապետի հետ - Գարաժում մի հատ էլ հին ժիգուլի ունեմ, կուզե՞ք դրա նկարն էլ տամ, դնեք. Ջանֆիդայի անբարեխիղճ բժշկուհու ամուսնուն միայն իր նկարն է հուզում - Պարզվել է ազգականների կողմից 53-ամյա տղամարդուն ծեծելով սպանելու շարժառիթը. 3 անձ ձերբակալվել է - Արա Աբրահամյանը «դաբրոն» տվեց. Սերժ Սարգսյանն արդեն «կարող» է վարչապետ դառնալ (տեսանյութ) - Մահացել է սիրված երգչուհի Մարիետա Բադալյանը

ՀՀ նախագահը ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղարին


naxagah

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ըստ աղբյուրի, ՀՀ Նախագահը և Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երևանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց և անկեղծ զրույց են ունեցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Սոցինտերնի գործունեությունը, որն աշխարհով մեկ միավորում է սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին և որի հռչակած արժեքներն ու քաղաքական նպատակները՝ ազատություն, արդարություն, համերաշխություն, Սերժ Սարգսյանի խոսքով, շատ արդիական են, և ցավոք, դրանց պակասն այսօր աշխարհում զգացվում է:

Լուիս Այալան իր գլխավորած կազմակերպության կողմից մտահոգություն է հայտնել ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակի կապակցությամբ:

Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահից հետաքրքրվել է իրավիճակի լարվածության աճի կապակցությամբ նրա տեսակետներով և Սոցինտերնի կողմից պատրաստակամություն հայտնել կազմակերպության հնարավորությունների շրջանակում նպաստելու երկխոսության, շփումների միջոցով հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը:

Լուիս Այալան ներկայացրել է այդ նպատակին միտված իրենց առաջիկա ծրագրերը՝ համակարծիք լինելով ՀՀ Նախագահի հետ, որ որքան բաց ու անկեղծ լինեն հանդիպումներն ու քննարկումները և հստակ՝ արտահայտվող դիրքորոշումները, այնքան օգտակար կլինեն գործին:

Սոցինտերնի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ է խոսել կազմակերպության անդամ ՀՅԴ-ի միջոցով Հայաստանի հետ համագործակցության մասին, որը, նրա խոսքով, տարեցտարի ամրապնդվում է:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի համար կարևորագույն հարցերում միջազգային տարբեր հարթակներում և կառույցի անդամ կուսակցությունների երկրներում Սոցինտերնի շարունակական կառուցողական դիրքորոշումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի իրավիճակին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: