Ողջունում եմ նախագահի քայլը. Կարեն Վարդանյանը` ՊՆ պաշտոնանկությունների մասին


ITDZM

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ լուրջ պաշտոնանկություններ են եղել Զինված ուժերի ոլորտում: Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ազատել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։ Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին ազատել է ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։

Նաև Ալիկ Միրզաբեկյանին ազատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ newspress.am-ը ժամանակ առաջ հարցազրույց էր անցկացրել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ, վերջին բարձր տեխնոլոգիաների և ՊՆ համագործակցության չկայացման համար մեղադրեց Պն փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին՝ համագործակցությունը ջրելու համար:

Այսօր պաշտպանության բանկը չունի բավարար չափով ժամանակակից տեխնոլոգիական սարքեր, որը կարող էր ունենալ, եթե Ա. Միրզաբեկյանը և ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետը չխոչընդոտեին ՏՏ և ՏՀՏ համագործակցությանը:

Newspress.am-ը ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչպես կանդրադառնա Պն փոխնախարարի աշխատանքից ազատվել ՏՏ ոլորտի և ՊՆ համագործակցության վրա, Կ. Վարդանյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը դրական կլինի:

«Ես մենակ մի բան պետք է ասեմ, ողջունում եմ նախագահի քայլը և հուսով եմ, որ դա ընդհանրապես լուրջ փոփոխությունների սկիզբ է, նաև հիմք կարող է հանդիսանալ երկրի մարտունակության, մոբիլիզացիայի համար»,- ասաց Կ. Վարդանյանը:

Նա նաև նշեց, որ այս քայլերի հետևանքով վստահությունը ՀՀ նախագահի հանդեպ կավելանա և կարող է երկրի լուրջ մոբիլիզացիայի հիմք դնել՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար:

«Սպասում ենք ավելի մոբիլիզացիոն գործողություների. շարժ կա»,- շեշտեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը: