Այրվում է հարավկորեական բեռնատար նավ․ կա 9 տուժած (տեսանյութ)
Հարավային Կորեայի Ուլսան նավահանգստում այրվում է բեռնատար նավ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նավի վրա կան ռուսաստանի ու ֆիլիպինների քաղաքացիներ։ Նավում կա մոտ 35 մարդ։ Նավթամթերք տեղափոխող նավում պայթյուն է որոտացել, իչնչից հետո առաջացել է հրդեհ։
Նավում գտնվող անձնակազմն արդեն իսկ էվակուացվել է։ Հրդեհը շատ արագ տարածվել է։Մոտ 9 մարդ հոսպիտալացվել է, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։