Իրանն ազատ է արձակել Stena Impero տանկերի անձնակազմին
Stena Bulk և Northern Marine Management ընկերությունների նախագահը, որոնց է պատկանում Stena Impero տանկերը, հաստատել է, որ Իրանը ազատ է արձակել և տանկերը և դրա անձնակազմին:
Այն արդեն լքել է Բենդեր-Աբբաս նավահանգիստը և ուղևորվել է Դուբայ: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 19-ին բրիտանական տանկերը գերևարվել էին իրանական ջրային տարածքն առանց թույլտվության մտնելու պատճառով:
Այնտեղ էին գտնվում անձնակազմի 23 անդամները: