Մեղադրանքը չեմ ընդունում․ Դավիթ Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը (լիազորությունները դադարեցված են) ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելիներս,
դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը և դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ, մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում։
Սիրում եմ բոլորիդ»: