Ամերիկացի ու հարավկորեացի զինծառայողները համատեղ քննարկում են անցկացրել
Ամերիկացի և հարավկորեացի զինվորականները մասնակցել են Սեուլում երկու տարին մեկ անցկացվող քննարկումներին, որի ընթացքում քննարկվում են տարածաշրջանային խնդիրները, երկու երկրների պաշտպանությանը վերաբերող հարցերը:
Հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է, որ մի շարք կարևոր հարցերից բացի քննարկվելու է նաև Կորեական թերակղզու ապամիջուկանացման համար տարվող աշխատանքները:
Հարավային Կորեայի պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարարի տեղակալ Չուն Սուկ Խուանը: