Լիոնել Մեսսին ճանաչվեց FIFA-ի վարկածով 2019 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ FIFA-ի վարկածով 2019 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
Մեսսին այս պայքարում հաղթեց «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Լիվերպուլ»-ի հարձակվող Վիրջիլ վան Դեյքին։
Նախորդ տարի այս մրցանակը ստացավ Լուկա Մոդրիչը, իսկ դրանից առաջ 2 տարի անընդմեջ մրցանակը ստացել էր Ռոնալդուն։