Սիրիա է վերադարձել մոտ 1400 փախստական
Ավելի քան 350 փախատական է մեկ օրվա ընթացքում Լիբանանից վերադարձել Սիրիա, շուրջ հազար փախստական էլ նույն ժամանակահատվածում վերադարձել է Հորդանանից:
Ընդհանուր թվով շուրջ 1400 փախստական հետ է վերադարձել Սիրիա, որոնց թվում բազմաթիվ կանայք ու երեխաներ:
Սիրիայում այժմ լայնամասշտաբ ականազերծման աշխատանքներ են տարվում, ինչի շնորհիվ բնակելի տարածքները դառնում են անվտանգ, ինչն էլ իր հերթին նպաստում է փախստականների վերադարձին իրենց բնակավայրեր: