Լրջագույն նախագիծը հա-հա, հի-հի մակարդակի է վերածվում. Աբովյանը կոչ արեց պատգամավորներին լրջանալ (տեսայնութ)
ԱԺ-ում քննարկման է դրվել, համապատասխան օրենքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից առաջ քաշված փոփոխությունների փաթեթը: Այն առաջարկում է կենդանիների պահպանման ու պաշտպանության ստանդարտներ և սահմանում տույժ ու տուգանքներ` նրանց վնասելու դեպքում:
Հաշվի առնելով, որ որոշ պատգամավորներ, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը փորձեց նախագծի հետ կապված «սև հումոր» անել, ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, ով ի դեպ նաև նախագծի համահեղինակն է, հորդորեց հարցը հումորի չվերածել:
«Լրջագույն նախագիծը հա-հա, հի-հի մակարդակի է վերածվում»,-ասաց Աբովյանը` կոչ անելով իր գործընկերներին լրջանալ:
Մանրամասները` տեսանյութում