Ես վերադարձա այստեղ, որպեսզի աշխատեմ ու ցույց տամ իմ կարևորությունը․ Գոնսալո Հիգուաին
«Յուվենտուս»-ի հարձակվող Գոնսալո Հիգուաինը խոսել է Թուրին իր վերադարձի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Երբ ես վերադարձա Թուրին, սկսեցի մտածել այստեղ մնալու մասին։ Ոչ ոք ինձ ոչինչ չասաց, երբ վերադարձա այստեղ։ Ես վերադարձա այստեղ, որպեսզի աշխատեմ ու ցույց տամ իմ կարևորությունը։
«Յուվենտուս»-ը հրաշալի թիմ է, որն ունի մեծ թվով երկրպագուներ։ Սա հրաշալի ակումբ է և ես ուրախ եմ, որ այստեղ եմ»։