Հայտնի է «Լիվերպուլ»-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը
Հարձակվող Մոհամմեդ Սալլահը ճանաչվել է «Լիվերպուլ»-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Քվեարկության արդյունքով Սալլահն առաջ է անցել իր թիմի բրազիլացի աստղ Ռոբերտո Ֆիրմինոյից և սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեից։
Անգլիական ակումբի՝ օգոստոս ամսին անցկացրած 6 հանդիպումներում Սալլահը 3 գոլի հեղինակ է դարձել և կատարել է 2 գոլային փոխանցում։