Ոչ թե Ամուլսարի ակցիային ենք մասնակցելու, այլ ժողովրդի կողքին ենք լինելու, որ բռնություն չլինի. Ծառուկյան (տեսանյութ)
«Դուք երևի իմ պատասխանը ճիշտ չեք ընկալել, ոչ թե ակցիային ենք մասնակցելու, մենք ժողովրդի կողքին ենք լինելու, որ ժողովրդին չնեղացնեն, խախտումներ չլինեն, բռնություններ չլինեն»:
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե միանալո՞ւ են Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպվելիք ակցիային, ինչպես հայտարարել էր մինչ այդ:
Մանրամասները` տեսանյութում