Լեոնել Մեսսին խոսել է «Բարսելոնա»-ում իր ապագայի մասին
Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լեոնել Մեսսին նշել է, որ չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից: Այս մասին տեղեկանում ենք Marca պարբերականից:
Նա մասնավորապես նշել է. «Բարսելոնան իմ տունն է և ես չեմ ցանկանում հեռանալ, սակայն ուզում եմ հաղթել»:
Այս հարցազրույցը հաջորդել է ֆուտբոլիստի բացակայությանը առաջին թիմից:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով այս տարի Մեսսին դեռ խաղադաշտ դուրս չի եկել: