Սա հումորի թեմա չէ. առաջ չի եղել ոչ ավանդական սեռական կողմնորոշման նման ակտիվություն. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է քրեականացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշումը քարոզելը:
Ավելի կոնկրետ` նախագիծով առաջարկվում է16 տարին չլրացած անձանց շրջանում երևույթի քարոզը դրա վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նախագիծը քննող հանձնաժողովի տեսակետը` ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին` նշելով, որ ավանդական և ոչ ավանդական տերմինն օգտագործեը հստակ չէ:
«Մարդու սեռական կողմոնորոշումը հազարամյակներ շարունակ ոնց եղել է դոմինանտ, այդպես էլ մնում է»,-ասաց նա, ինչին արձագանքելով` ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետորսյանն ասաց. «Հազարամյակներ առաջ այսպիսի ակտիվություն չի եղել ոչ ավանդական սեռական կողմնորոշման»:
Նրա այս հայտարությանն ի պատասխան` Աժ պատգամավորները ծափահարեցին:
Մանրամասները` տեսանյութում