«Գ.Ծառուկյան» հիմնադրամը լուծել է Արմավիրի մարզի 5 խոշոր գյուղերի լուսավորության հարցը (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ քսան տարվա ընդմիջումից հետո Արմավիրի մարզի հինգ խոշոր գյուղեր ապահովվել են երեկոյան լուսավորությամբ:
Գյուղերի մեծ մասում, բացի լամպերից, փոխվել ու տեղադրվել են նաև նոր էլեկտրասյուներ, անցկացվել են նոր հոսանքալարեր:
Լուսավորության հարցը լուծելու համար գյուղացիներն էին դիմել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին:
Ընդամենը կես ամիս անց խնդիրը լուծված է: