Հոնկոնգի ոստիկանությունը անկարգություններ հրահրելու համար ձերբակալել է 15 անչափահասի
Հոնկոնգի ոստիկանությունը հունիսից սկսած մինչ այսօր 15 անչափահասի է ձերբակալել անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որոնցից ամենափոքրը դեռևս 12 տարեկան է:
Դեռահասներից գրեթե ոչ մեկի մոտ որևէ արգելված իր չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ հունիսի սկզբից Հոնկոնգում մասսայական բողոքի ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ ընդունվեց հանցագործներին Չինաստան արտահանձնելու մասին օրենքը:
Ցույցի մասնակիցները կարծում են, որ այս օրենքով կասկածի տակ է դրվում Հոնկոնգի ինքնավարությունը և որ Չինաստանը նման կերպ փորձում է միջամտել հատուկ կարգավիճակ ունեցող Հոնկոնգի ներքին գործերին:
Ցույցերը ստիպեցին, որ օրենքը անորոշ ժամանակով հետաձգվի, սակայն ցուցարարները պահանջում են, որ օրենքն ընդհանրապես չեղարկվի: Ցույցերն սկսվելուց ի վեր հազար հարյուր տասնյոթ ցուցարար է ձերբակալվել: