Հայտնի է Մխիթարյանի խաղահամարը, աշխատավարձի չափն ու հետագայում նրա տրանսֆերի գնման արժեքը
Երեկ պաշտոնապես կայացավ Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա» տրանսֆերը։ Եվ ահա այդ տրանսֆերից հայտնի են նաև մի շարք մանրամասներ։
Իտալական ակումբը Մխիթարյանին վարձակալելու համար վճարել է 3 միլիոն եվրո և 1 տարի հետո նրա տրանսֆերը գնելու համար պիտի անգլիական ակումբին վճարի ևս 15 միլիոն եվրո։
Մխիթարյանի աշխատավարձը հռոմեական ակումբում շաբաթական կազմելու է մոտ 180 հազար եվրո։ Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմա»-յում կխաղա 77 համարի մարզաշապիկով։