Ժիրինովսկին սկանդալային հայտարարություն է արել կապված Երկրորդ աշխարհամարտի հետ
Սկանդալային վարքով հայտնի ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատմության դասագրքերում պետք է անպայման նշել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու մեջ մեղավոր է Լեհաստանը:
Նա նշել է, որ 1930 թվականին Լեհաստանն էր Հիտլերի ու նացիստական Գերմանիայի ամենահավատարիմ դաշնակիցը: 1934 թվականի հունվարի 22-ին Լեհաստանի ու Գերմանիայի միջև չհարձակվելու մասին համաձայնագիր էր ստորագրվել, որով, ըստ Ժիրինովսկու, Լեհաստանը հույս ուներ ապահովել իր անվտանգությունն ու մեծացնել երկրի տարածքները, մինչ այն պահը, երբ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա:
Երեկ Լեհաստանում մեծ միջոցառումներ էին անցկավել՝ ի հիշատակ Երկրորդ աշխարհամարտի զոհերի: