Պետերբուրգ, Մյունխեն, Լոնդոն․ Հայտնի են առաջիկա տարիների Չ․Լ-ի եզրափակչի անցկացման վայրերը
Չեմպիոնների լիգայի 2021 թվականի խաղարկության եզրափակիչը կանցկացվի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։
Իսկ 2022 թվականի եզրափակիչը կանցկացվի Գերմանական Մյունխեն քաղաքում։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը կընդունի 2023 թվականի եզրափակիչը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում 1 անգամ արդեն իսկ անցկացվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ 2008 թվականին «Լուժնիկի» մարզադաշտում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն վիճարկեցին այդ տարվա գավաթը։